Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին, որով հավաստիացվում է, որ ազգային պայքար չկա. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 27,2026 10:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին, որով հավաստիացվում է, որ ազգային պայքար չկա, իսկ ավանդաբար հայկական շահեր սպասարկող ուժերը մրցակցությունից դուրս են մնացել:

Այն, որ ընդդիմության դաշտում հսկայական խնդիրներ կան՝ ընդհանուր օրակարգից մինչև միմյանց նկատմամբ խայթոցներ ու արշավներ, դա որևէ մեկը չի կարող հերքել:

Սակայն անկախ ԱԺ և ՏԻՄ արդյունքներից՝ իշխանությունն ուժեղ արտաքին ճնշումների ներքո է՝ զիջումների և անորոշ ապագայի զուգորդմամբ, իսկ թեման մեղմելու համար ոչ թե հայկական օրակարգի սպասարկման ուղղությամբ է շարժվում, այլ ներսում քաղաքական հակառակորդների չեզոքացման:

Անկախ ընդդիմության հարթակում տիրող իրավիճակից՝ ներսում ազգային միասնական օրակարգի ձևավորման ու ճիշտ թիրախի ուղղությամբ շարժվելու հնարավորությունները սպառված չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031