Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը Մերձավոր Արևելքը և հարակից երկրները (նաև մեզ) վերածել են հրավտանգ տակառի. Արտակ Զաքարյան

Հուլիս 23,2026 16:02 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ մի շարք լրատվամիջոցների, հաստատվել են տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, երեկ օգտագործել են Rockwell B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ՝ Իրանի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար։

2025թ-ի հունիսից հետո, Իրանի հետ հակամարտությունում սա B-1 ծանր ռմբակոծիչների առաջին մարտական առաքելությունն էր։ Դրանց կիրառումը վկայում է ԱՄՆ ռազմարշավի զգալի ընդլայնման և լարվածության սրման մասին։

Լարվածության աճին զուգահեռ՝ Միացյալ Նահանգները տարածաշրջան են տեղափոխում հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումներ, «Ստելս» (անտեսանելի) կործանիչներ, ռազմավարական ռմբակոծիչներ և ռազմա-բժշկական բրիգադներ՝ ազդարարելով, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ գործողությունների ցանկացած հնարավոր սցենարի։

The Wall Street Journal-ը ևս հայտնում է, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ նախապատրաստվելով Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր սրմանը։

Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի տարածքից Մերձավոր Արևելք են տեղափոխվել հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այդ մասին վկայում են ավիաթռիչքների մոնիթորինգի տվյալները և ամերիկյան աղբյուրների հաղորդումները։

Միաժամանակ կործանիչների էսկադրիլիաներ են տեղակայվել Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում, իսկ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում տեղակայված ռազմավարական ռմբակոծիչները բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։

Չնայած ԱՄՆ դեմոկրատների դիմադրությանը՝ երեկ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 95 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային փաթեթը, որը ներառում է նաև լրացուցիչ 60 միլիարդ դոլար Պենտագոնի համար՝ Իրանի դեմ տարվող պատերազմի ծախսերը հոգալու նպատակով։ Օրինագիծն ընդունվել է 216 կողմ և 214 դեմ ձայներով։

Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, 2027թ. համար հաստատել է պաշտպանության մասին օրինագիծ՝ ռեկորդային 1,15 տրիլիոն դոլար բյուջեով։ Սա շուրջ 190 միլիարդ դոլարով ավելին է, քան 2026թ. համար ծրագրված ռազմապաշտպանական ծախսերը:

Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ կրկին աճող ռազմական էսկալացիային զուգահեռ, մերձավորարևելյան բազմաշերտ հակամարտության մեջ են ներքաշվում նաև տարածաշրջանային ու արտատարածաշրջանային մի շարք երկրները: Զուգահեռաբար գործընթացներ են զարգանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի շուրջ:

Էներգետիկ ռեսուրսների, գործող ու նախագծվող հաղորդակցության ուղիների վրա ազդեցությունը պահելու, ընդլայնելու, առկա ռեսուրսները տիրապետելու, վերաբաշխելու, մասնաբաժին ստանալու, դրանցում փայ մտնելու, ուղիները վերափոխելու, վերահսկելու կամ խոչընդոտելու՝ տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը, Մերձավոր Արևելքը և հարակից երկրները (նաև մեզ) վերածել են հրավտանգ տակառի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031