Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը հենց այստեղ է՝ ոչ թե անվերջ արձագանքել իշխանության յուրաքանչյուր հաջորդ քայլին, այլ վերջապես ձևավորել միասնական ռազմավարություն ու սեփական քաղաքական օրակարգ. Շիրազ Խաչատրյան

Հուլիս 24,2026 12:08 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանության մոտ բավական արդյունավետ է ստացվում ընդդիմադիր դաշտի դեմ «լոկալ» մեթոդներով աշխատելը: Մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, մյուսը կալանավորվում է, երրորդը հայտնվում է տնային կալանքի տակ, չորրորդի նկատմամբ կիրառվում են այլ սահմանափակումներ։ Ու այս ամենը տեղի է ունենում «հերթով»՝ յուրաքանչյուր «գործ» ներկայացնելով որպես մի առանձին պատմություն։

Խնդիրն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը չի գիտակցել, որ իշխանությունն առաջ է շարժվում հենց այս՝ մասնատելու և յուրաքանչյուր հարց առանձին լուծելու տրամաբանությամբ, նախաձեռնությունը շարունակելու է մնալ իշխանության ձեռքում։

Իշխանությունը հաշվարկել է, որ երբ իր հակառակորդները պայքարում են յուրաքանչյուր հետևանքի դեմ առանձին, ինքը կարող է հանգիստ առաջ տանել ընդհանուր գործընթացը։ Մեկին պաշտպանելու ընթացքում հայտնվում է երկրորդ խնդիրը, երկրորդով զբաղվելու ընթացքում՝ երրորդը, և ընդդիմությունը մշտապես հայտնվում է արձագանքողի, այլ ոչ թե օրակարգ թելադրողի դերում։

Ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը հենց այստեղ է՝ ոչ թե անվերջ արձագանքել իշխանության յուրաքանչյուր հաջորդ քայլին և հերթով փորձել հանգցնել առանձին «հրդեհները», այլ վերջապես ձևավորել միասնական ռազմավարություն ու սեփական քաղաքական օրակարգ։

Քանի դեռ իշխանությունն է որոշում՝ որտեղ, երբ և ինչի շուրջ պետք է պայքարի ընդդիմությունը, քաղաքական նախաձեռնությունը նրա ձեռքում էլ կմնա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031