Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թվականին բարձր է եղել պետական մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշը. ՄԻՊ

Հուլիս 28,2026 12:53 Share

2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ կատարման փուլում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի՝ համակարգային բնույթ ունեցող առաջարկների 72 տոկոսը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի` որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ կատարած առաջարկների պարագայում՝ առաջարկների 68.4 տոկոսը։

Մարդու իրավունքների պաշտպանը գնահատում է ՄԻՊ առաջարկները կատարելու առումով պետական մարմինների հանձնառությունը և ընդգծում առաջարկների կատարման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ անընդհատ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել