Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. «Սրա համար ոչ թե աղքատությունը մարդկանց գլխում է, այլ նույնիսկ եթե դու աղքատ չես, իր գլխով ինքը քեզ կաղքատացնի»

Հուլիս 28,2026 15:03 Share

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով իրավապահ համակարգի գործելաոճին եւ այդ ֆոնի վրա երկրում հանցագործությունների՝ սպանությունների, կրակոցների աճին՝ դրա մեղավոր կարգեց մեկ մարդու՝ վարչապետին։

«Նրա համար անձնական ցանկությունների իրականանալն ավելի կարեւոր է, քան, օրինակ, հանցավորության դեմ պայքարը։ Նրա ցանկությունը 90-ականներին նրա գրած հոդվածներն են»,-ասաց Հովհաննես Իշխանյանն ու նշեց, «Այս իրավիճակից դուրս գալու պայմանն այն է, որ այդ զավթիչից իշխանությունը վերադարձնել։ Բայց այդ զավթիչը գիտի, որ եթե իշխանությունը վերադարձվի, սկսվելու է օրինականության, արդարադատության ու արդարության վերականգնման շրջան։

Ու դրա համար այդ մեկն ավելի ագրեսիվ է կպել աթոռից։ Նույնիսկ տեսնում ենք, որ Ադրբեջանն է իրեն օգնում, որ իշխանությունը պահի ու զիջումներ կատարի։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը իրեն օգնում են, որ իշխանությունը պահի, բնականաբար, այդ մարդն էլ պետք է նրանց քմահաճույքները կատարի»։

Հովհաննես Իշխանյանը անդրադարձով նաեւ սոցիալական խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ պետությունը թերանում է։ «Սրանց համար պետությունը միայն իրենց ուտել-խմելու, ճամփորդելու, մեկ էլ՝ իրենց քինախնդրությամբ մարդկանց վատություն անելու համար է։ Ընդդիմադիր ուժերը սոցիալական ապահովության հետ կապված բաներ խոստանում էին, որոնց պայմաններում մարդն իրեն պետք ավելի լավ զգար այս պետությունում։ Սա հակառակն է անում, մարդկանց ավելի է աղքատացնում։ Սրա համար ոչ թե աղքատությունը մարդկանց գլխում է, այլ նույնիսկ եթե դու աղքատ չես, իր գլխով ինքը քեզ կաղքատացնի։ 150 հազար մարդ նորմալ ապրում էին, տուն ու տեղ ունեին… Այդ բոլորը՝ մարդկանց ամբողջ ունեցվածքը, հանձնեց Ադրբեջանին։ Սրանք մարդկանց ապահովության թշնամիներն են։

Նույնը Գագիկ Ծառուկյանի պարագայում է։ Գագիկ Ծառուկյանից իրենց վրեժը լուծելով՝ տասնյակ հազարավոր մարդկանց այս իրավիճակն են գցել։ Մեկը ընտանիքի հիվանդ անդամ ունի, մեկը՝ վարկ ու էլի նման շատ բաներ։ Սրանք պարզապես վրեժխնդիր են լինում աշխատավորներից եւ հայ ժողովրդից»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031