Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդը ձերբակալվել է

Հուլիս 28,2026 17:31 Share

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին խարդախության վերաբերյալ նույնատիպ երկու հաղորդում էր ստացվել։ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչուհին հայտնել էր, որ Երևանի Շիրազի փողոցում անհայտ անձը իրենից գնած 3000 դրամ արժողությամբ մրգի համար վճարել է «հուշանվեր» գրառմամբ քսանհազարանոց՝ ստանալով 17 հազար դրամ մանրը։ Նույն փողոցում միրգ վաճառող Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակչուհուց գնած հազար դրամ արժողությամբ մրգի համար նույնպես անհայտ անձը վճարել էր 20 հազար «հուշանվեր» թղթադրամով։

Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ խարդախության երկու դեպքն էլ կատարել է Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031