Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ ներգրավվածությունը փախստականների կարիքների հասցեագրմանը

Հոկտեմբեր 14,2026 11:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված երկարամյա գործընկերությանը, դրա շրջանակներում տնտեսության և կայուն զարգացման տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում ընթացիկ զարգացումները և այդ համատեքստում ՀՀ կառավարության առաջնահերթությունները: Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ ներգրավվածությունը փախստականների կարիքների հասցեագրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրային կարողությունների ամրապնդմանը, տնտեսական դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև կլիմայական դիմակայունությանը և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը վերաբերող հարցեր։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի աջակցությունը համաժողովի նախապատրաստական աշխատանքներում՝ կարևորելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսավորման խթանման գործում։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031