Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հուլիս 29,2026 11:17 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց մոտ 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք։

Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցանք կատարած անձինք և որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: