Լրահոս
Օրվա լրահոսը

Անթալիայում անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են արդեն 2-րդ օրը

Հուլիս 29,2026 12:50 Share

Ermenihaber. Թուրքիայի Անթալիա նահանգի Քաշ շրջանում հուլիսի 28-ին բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են արդեն 2-րդ օրը:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը սկսվել է Ուզյումլյու թաղամասում: Ցամաքային խմբերը դժվարամատչելի, զառիթափ և ժայռոտ տեղանքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակել են նաև գիշերվա ընթացքում:

Հրդեհի դեմ պայքարում ներգրավված է 26 ջրատար, 9 ջրամատակարարման մեքենա, 5 արագ արձագանքման մեքենա և 155 մասնագիտական ու տեխնիկական անձնակազմ: Առավոտյան հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ուղղաթիռներ ու ինքնաթիռներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել