Այսօր՝ ժամը 12:00-ին, սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստը։ Ինչպես լրագրողներին հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, նիստի քննարկման հիմնական թեման Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցն է։
Նիստից առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով իր պաշտոնավարման դադարեցման մասին լուրերին, ասաց. «Իմ մահվան մասին բոլոր լուրերը չափազանցված են»։
Կարդացեք նաև
Տեսանյութն ամբողջությամբ
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային

















































