Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի առաջատար, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտում 4։3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևին ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Քիչ առաջ, պարգևատրման արարողության ժամանակ Բաքվի կենտրոնում բարձրացավ Հայոց Եռագույնը և հնչեց Հայաստանի Պետական Օրհներգը։
Այս մրցաշարում ամենից շատ մասնակից հավաքվել էր, թերևս, հենց 71 կգ քաշային կարգում։ Մեր ըմբիշը մինչև եզրափակիչ անցկացրած գոտեմարտերում մրցակիցներին չէր տվել և ոչ մի միավոր, ու բոլորում էլ առավելության էր հասել ժամանակից շուտ։ 1/16 փուլում նա 8։0 հաշվով հաղթել էր նորվեգացի Մարտին Լետվիկին, 1/8-ում՝ թուրք Մուհամմետ Յուրուկին՝ 9։0, 1/4-ում՝ հունգարացի Էրվին Ժուժորին՝ 9։0, 1/2-ում՝ բուլղարացի Քրիստիան Կրաստևին։ Եվ միայն ռուս Ասլան Ձուևին հաջողվեց Ջանեսից 3 միավոր կորզել, բայց պարտությունից խուսափել չկարողացավ։
Ջանեսը մինչ այդ հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































