Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

Հուլիս 29,2026 21:01 Share

Հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Նազարյանին։

Ժողովին մասնակցեցին ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։ Պատվիրակները լսեցին նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրեց հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։ Այնուհետև նա պատասխանեց պատվիրակների հարցերին, որից հետո անցկացվեց բաց քվեարկություն։

Քվեարկության արդյունքում Արթուր Նազարյանը միաձայն ընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

Արթուր Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։

Նա 2012 թվականից հանդիսանում է FIBA International Commissioner, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։

 

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031