Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԲԱ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի ղեկավարությունը շնորհավորել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությանը

Հուլիս 30,2026 17:47 Share

ՖԻԲԱ-ի նախագահ Շեյխ Սաուդ Ալի Ալ Թանին, գլխավոր քարտուղար Անդրեաս Զագլիսը, ինչպես նաև ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսան և գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Նազարյանին և գլխավոր քարտուղար Մերի Պողոսյանին՝ շնորհավորելով նրանց հուլիսի 29-ին կայացած արտահերթ ժողովի ընթացքում ընտրվելու կապակցությամբ։

ՖԻԲԱ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի ղեկավարներն իրենց ուղերձներում ընդգծել են, որ ուրախ են ողջունել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությանը և վստահություն են հայտնել, որ Արթուր Նազարյանի ու Մերի Պողոսյանի փորձը, նվիրվածությունն ու բասկետբոլին ցուցաբերած հավատարմությունը կարևոր դեր կունենան Հայաստանում մարզաձևի հետագա զարգացման գործում։

«Նոր պաշտոններում մեծ հաջողություններ ենք մաղթում ձեզ և ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը ի նպաստ Հայաստանում բասկետբոլի զարգացման»,- ասված է ՖԻԲԱ-ի ղեկավարների ուղերձում:

Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ ձևավորված երկարամյա համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ աշխատանքը և աջակցել ֆեդերացիայի նախաձեռնություններին՝ ի նպաստ Հայաստանում և Եվրոպայում բասկետբոլի շարունակական զարգացման։

«FIBA Europe-ը բարձր է գնահատում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ երկարամյա համագործակցությունը և անհամբեր սպասում է առաջիկա տարիներին ձեզ հետ սերտ համագործակցությանը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր համագործակցության ամրապնդմանը և ձեր նախաձեռնություններին աջակցելուն»,- իրենց ուղերձում նշել են ՖԻԲԱ Եվրոպայի ղեկավարները:

ՖԻԲԱ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի ղեկավարությունները Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահին և գլխավոր քարտուղարին մաղթել են արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ իրենց պատասխանատու առաքելության ընթացքում։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել