Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր գործկոմի կազմը

Հուլիս 30,2026 17:59 Share

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում բացի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից, անցկացվել են նաև նախագահի տեղակալի, գլխավոր քարտուղարի,  և գործկոմի անդամների ընտրությունները:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում բաց քվեարկությամբ միաձայն ընտրվել է Արթուր Նազարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ՀԲՖ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

ՀԲՖ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է Սուրեն Զոհրաբյանը, իսկ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Մերի Պողոսյանը, որը մինչ այս ղեկավարում էր ֆեդերացիայի միջազգային կապերի բաժինը:

Համաձայն կանոնակարգի՝ ՀԲՖ գործկոմում ընդգրկվելու համար առաջադրվել է 7 թեկնածու, որոնցից երկուսը՝ իգական սեռի ներկայացուցիչ:

Ֆեդերացիայի նոր գործկոմի կազմում են՝

Կարեն Գիլոյանը,

Արա Պողոսյանը,

Սուրեն Զոհրաբյանը,

Արման Դավթյանը,

Թենի Ավագյանը,

Մերի Պողոսյանը,

Արթուր Նազարյանը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել