Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ասում եք՝ կոռուպցիա, դա կոռուպցիա չէ՞, պետք է ստուգվի ունեցվածքը»․ դատախազությունն արագ արձագանքեց Դրմեյանի մասին Փաշինյանի հրահանգին

Հուլիս 30,2026 17:19 Share

«Հիշո՞ւմ եք՝ այստեղ ինչ խոսակցություն էր տեղի ունենում, որ ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը արբիտրաժում հաղթել են։ Պարզվեց՝ այս շենքում իրենք մարդ ունեին, երբ այդ մարդուն շենքից դուրս հրավիրեցինք․․․ Բա ասում եք՝ կոռուպցիա, բա դա կոռուպցիա՞ չէ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի գործունեությանը։

«Որեւէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը։ Գրություն էր գրել, իր գրության հիման վրա աղմուկ էր, ես իրավապահ մարմիններին եմ դիմում՝ որեւէ մեկը քննե՞լ է։ Հետո գնաց, մեկ ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում։ Որեւէ մեկը քննե՞լ է՝ սա կոռուպցիա է, թե՞ կոռուպցիա չէ։ Ես հիմա առիթից օգտվելով՝ հաղորդում եմ տալիս հնարավոր հանցագործության մասին։ Որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա դիմեց լրագրողներին․ «Բա ինչո՞ւ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում, որովհետեւ տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։ Հիմա իրավապահներին հաղորդում եմ տալիս, կոչ եմ անում՝ թող տրոյական ձիու գործունեությունը քննեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բանավոր հաղորդմանն ընթացք է տրվել։

Նախորդ տարվա օգոստոսի 29-ի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Պաշտոնից ազատվելուց հետո Լիպարիտ Դրմեյանը «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով մասնակցել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։

Լիպարիտ Դրմեյանի արձագանքը կարդացեք այստեղ

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031