Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի բանտերում հայ գերիների կյանքին վտանգ է սպառնում, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը․ Փաշինյանի պատասխանը

Հուլիս 30,2026 15:03 Share

Բաքվի բանտում գտնվող հայ գերիների կյանքը վտանգի տակ է, օրերս փաստաբան Սիրանուշ Սահակյանն ահազանգել էր, որ հայ գերիներն իրենց ընտանիքների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում խոսել են առողջական խնդիրների եւ ստացված վնասվածքների մասին։

Իսկ Բաքվի բանտում գտնվող հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքն ու փաստաբանն ահազանգել են, որ նրա առողջական վիճակը վատթարանում է, իսկ ընտանիքը տեղեկություն չունի նրանից։

«Առավոտ»-ն այսօր հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ի՞նչ աշխատանք է տանում ՀՀ իշխանությունը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս գերիների վերադարձի ուղղությամբ։ Ստացվում է, որ հայերի դեմ ցեղասպանական գործողություններ իրականացրած Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են իրենց հանցավոր գործողությունները՝ շինծու «դատավարություններ» իրականացնելով հայերի դեմ։

Փաշինյանին նաեւ հարցրինք՝ ինչո՞ւ Բաքվի հանցավոր ռեժիմն իր գործած պատերազմական հանցագործությունների համար Միջազգային դատարանի առաջ կանգնած չէ, արդյոք նաեւ ՀՀ իշխանության թերացումը չէ, որ այս իրավիճակն է։ Եթե «խաղաղություն է հաստատված», ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ապա ինչու չեն ազատագրվում ՀՀ օկուպացված տարածքները եւ ազատ չեն արձակվում հայ գերիները։

«Առավոտ»-ի հարցերին Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտվի, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել, նաեւ աջակցություն ցուցաբերել։ Եվ էլի ուզում եմ պատասխանատու ձեւով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար։ Եվ մեր նախին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ, կոնֆիդենցիալ։ Եվ հիմա էլ այդ լուռ, կոնֆիդենցիալ աշխատանքն արվում է»,- ասաց Փաշինյան։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031