Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգությամբ թուրքերի հետ շփվե՞լ եք»։ «Էնտեղ սիրում էի ուտել Ադանա քեբաբ, համով բաներ»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների հարցերն ու Ռուբինյանի պատասխանները

Օգոստոս 02,2026 12:13 Share

ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ ՔՊ խմբակցության կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Իր ելույթից հետո ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցին՝ Թուրքիայում ուսումնառության ժամանակ ազգությամբ թուրքերի հետ շփվե՞լ է, թե՝ ոչ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Հրանտ Դինքի ծրագրի շրջանակներում Թուրքիայում հինգ ամիս անցկացրել եմ հետազոտություն։ Ես թուրքերի հետ շփվել եմ 2010-2011-ին, երբ սովորում էի Լոնդոնում․ մեր կուրսում կարծեմ մեկ հոգի Թուրքիայից կար, Լեհաստանում սովորելիս էլ Թուրքիայից ներկայացուցիչ կար, Թուրքերի հետ շփվել եմ վերջերս՝ ՀՀ-Թուրքիա կարգավորման հարցերով, երբ ՀՀ հատուկ ներկայացուցիչն էի։ Ես թուրքերի հետ շփվել եմ տարբեր տեղեր, որտեղ իրենց տեսել եմ, իսկ Դո՞ւք»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ խնդրեց հստակեցնել՝ թուրքերից ում հետ, որ շփում եղել է, իրենք մասնագիտությամբ, աշխատանքի բնույթով կարող է՞ պետական հաստատությունների հետ կապ ունեցել են, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ ոչ․ «Միայն մեկ դեպքում են կապ ունեցել, երբ ես ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչն էի»։

Շիրազ Մանուկյանն էլ հարցրեց՝ հնարավո՞ր է պետական համակարգում աշխատող թուրք գործընկերներին հանդիպած լինեք Թուրքիայում, նկարագրեք նրանց տեսքը՝ ովքեր են եղել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ես չասացի, որ Թուրքիայում Հրանտ Դինքի ծրագրի շրջանակներում հանդիպել եմ պետական համակարգում աշխատող թուրք գործիչների, հետևաբար չեմ կարող նկարագրել մարդկանց, ում չեմ հանդիպել։ Ուղիղ հարցրեք՝ արդյոք ես Թուրքիայում հանդիպե՞լ եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի և արդյոք նրանք ինձ հավաքագրե՞լ են, թե՝ ոչ։ Հարցրեք, ասեմ՝ ոչ։ Եթե հետաքրքիր է, ասեմ, որ էնտեղ սիրում էի ուտել քեբաբ Ադանա, Իսկանդեր, համով բաներ, հաճախ գնում է պատրիարքարան, Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ, ուսումնասիրել, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ էի սիրով շփվում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31