«Նախորդ գումարման ԱԺ նիստը կրկին Դուք էիք վարում, մեր գործընկեր պատգամավորներից որոշները բանտում էին, այսօր Դուք այստեղ նստած եք, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը կալանքի, քաղաքական հետապնդման տակ է»,- ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցնելով, որ դատարանն օրեր առաջ որոշեց՝ ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգել մեկ ամսով, նշեց․ «Նախորդ ԱԺ-ում գլխավոր դատախազը սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը։ Նոր ԱԺ է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթակա դատական համակարգը, խախտելով Սահմանադրությունը մի քանի օր առաջ Արթուր Սարգսյանին այսօրվա նիստին մասնակցելու հնարավորություն չտվեց՝ հերթական անգամ ոչ լեգիտիմացնելով այս խորհրդարանի աշխատանքը։ Դուք գոնե լավ գիտեք՝ քաղբանտարկյալներն ինչ են»։ Կնյազ Հասանովը թույլ չտվեց, որ Գեղամ Մանուկյանն ավարտի իր խոսքը ու հայտարարեց․ «Անջատեք Գեղամ Մանուկյանի հեռախոսը․․․ էէ։ Պարոն Մանուկյան, Սարգսյան Արթուրը մեկ տարի է՝ նստած է, կորոշի դատարանը՝ նրան ինչ կալանք, պատիժ տալ։ Այստեղ որոշելու հարց չկա։ Կընտրենք ԱԺ նախագահ, տեղակալներ, ԱԺ խորհուրդ։ Վերջացրեք, ԱԺ խորհուրդ կլինի, կլուծեք այդ հարցերը»։

The first session of the ninth convocation of the National Assembly of the Republic of Armenia opens at the National Assembly in Yerevan, Armenia
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































