«Եթե երեկվա օրն ամփոփենք ու վերնագիր դնենք, վերնագիրը կլինի հետևյալը՝ իսկ դու թուրք տեսե՞լ ես»,- ԱԺ նիստի ընթացքում իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Նա, նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որոնք Ռուբեն Ռուբինյանին հարցրել էին թուրքերի հետ շփումների մասին, ասաց․ «Ես էլ Ռուբեն Ռուբինյանին հարց ունեմ՝ արդյոք ուրիշ որևէ ազգի ներկայացուցիչ տեսե՞լ եք։ Խնդրում եմ թվարկել բոլոր այն ազգերի ներկայացուցիչներին, որոնց տեսել եք, ո՞ւմ եք տեսել հեղափոխությունից առաջ և հետո»։
Թագուհի Ղազարյանը նաև ասաց՝ ակնկալում է, որ ընդդիմադիրներն էլ Ռուբեն Ռուբինյանին կընտրեն։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































