Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Օգոստոս 04,2026 18:55 Share

Օգոստոսի 04-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է հեռավար միջազգային շախմատի մրցաշար՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև:

Հայաստանի հավաքականում ընդգրվել էին ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները:

Մրցաշարի մեկնարկից առաջ բոլոր երկրների մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը:

Պետի տեղակալը բարձր գնահատելով նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումն ու նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ շեշտադրել է հատկապես շախմատի կարևորությունը մարդկանց միավորելու, նրանց մտավոր կարողությունները զարգացնելու, ինչպես նաև սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու գործում։

Անզիջում մրցաշարի արդյունքում առաջին հորիզոնականը նվաճել է Բելառուսի Հանրապետության հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, արժանացել են պատվավոր երկրորդ հորիզոնականին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31