Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինձ հարցնում են իմ բիզնեսները խլելու մասին, ես ավելի հետաքրքիր խոսույթ ունեմ». Սամվել Կարապետյան

Օգոստոս 06,2026 15:06 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ամբողջ հայության խայտառակություն է համարում Ամենայն հայոց կաթողիկոսի՝ դատարանում մեղադրյալի կարգավիճակով գործի մեկնարկը։

«Ինձ թվում է, որ իրենք ուշքի կգան՝ այս իշխանությունները, բայց դեռ շարունակում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով իշխանությունների հասցեին իր արած «գյորմամիշ» արտահայտությանը, որից հետո երեկ խորհրդարանում ՔՊ-ական Տարոն Չախոյանի և Նարեկ Կարապետյանի միջև միջադեպ գրանցվեց, Սամվել Կարապետյանը, պատասխանեց  հարցին, թե պատրաստվո՞ւմ է վերանայել իր խոսույթը.

«Ո՞ր խոսույթը։ Եթե ինձ հարցնում են իմ բիզնեսները խլելու մասին, ես ավելի հետաքրքիր խոսույթ ունեմ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, Կարապետյանը պատասխանեց.

«Իրենք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն կառավարման։ Դրա համար գոյություն ունեն ՀՀ և միջազգային դատարաններ։ Հիմա մենք պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ։ Եվրոպական դատարաններում քայլ առ քայլ գնում ենք առաջ»։

Ինչ վերաբերում է խորհրդարանից հնչող հայտարարություններին, թե ՀԷՑ-ը հավելագրումներ է արել մանկապարտեզների և բանակի վրա՝ կտրելով զինվորի ու երեխաների հացը, Կարապետյանն ասաց.

«Ստիպված կրկնում են մի բան, որը իրենց քաղաքական ղեկավարն ասում է, կրկնում են, դրա դիմաց չունենալով  ոչ մի ապացույց։ Բայց ՀԷՑ-ը գործող մարմին է, մոտ 3000 մարդ հնարավորություն ունի այդպիսի ապօրինություն անել։ Հիմա Փաշինյանը մսխել է 8.5 միլիարդ դոլար. ի՞նչ, կանգնենք ասենք՝ 8.5 միլիարդը կերե՞լ է։ Չնայած, գուցե ինչ-որ մասից ինքն օգտվել է, բայց այդպիսի հայտարարությունները անպատասխանատու հայտարարություններ են»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31