«Ուշադիր եղեք, դուք այստեղ չէիք, պլանավորած էր, թե չէ, մենք մի հորթ ունեցանք, որը սխալ արտահայտություններ իրեն թույլ տվեց, ու Դուք իրեն չկանգնեցրիք։ Թող հորթն իրեն հորթի պես չպահի, դիմացը Սբխեչ է»,-դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ռուբեն Ռուբինյանը վրդովվեց․ «Թույլ չեմ տալու որևէ պատգամավորի վիրավորել։ Կարևոր չէ՝ այստեղ էի, թե ոչ, ոչ մեկին թույլ չեմ տալու վիրավորել որևէ պատգամավորի։ Հորդորում եմ այսուհետ նման բառեր չօգտագործել։ Ձեզ նախազգուշացում»։
Նշենք, որ Նարեկ Կարապետյանը հավանաբար նկատի ուներ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանին, որը Վեհափառին կոչեց ավազանի անունով եւ այլն։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































