«Ես վստահ եմ, որ հայերի մեծամասնությունը հաշտ չէ այս իրավիճակի հետ։ Վստահ եմ՝ գալու է մի պահ, երբ Փաշինյանը համը հանելու է վերջնականապես, և դրա պատասխանը ստանալու է»,- Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ ո՞ւր է տանելու այս՝ հակաեկեղեցական արշավը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Այսպես կոչված իշխանությունը հույս ունի քանդել հայ առաքելական սուրբ եկեղեցին, բայց եկեղեցին դիմակայել է շատ ավելի մեծ ասպատակումների, քան մի խումբ մարգինալները։ Սա արվում է, քանի որ միշտ եկեղեցին եղել է մեր ինքնիշխանության պահպանման վերջին խրամատը, նույնիսկ, երբ պետություն չի եղել։ ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում ՀՀ-ի շահերը, ուզում են վերացնել այն ինստիտուտը, որն առաջ կմղի մեր շահերը։ Պետք է պայքարել բոլոր՝ օրենքով չարգելված միջոցներով։ Կապ չունի՝ հիմա փոքր հաջողություն են գրանցել, ԱԺ են ձևավորել, կարևորն այն է, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի հիասթափվել պայքարից։ Սա առանց փողոցային պայքարի գնացողը չէ»։
Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































