«Շատ խոսվեց 25-օրյա վարժական հավաքների մասին։ Վարժական հավաքներն, այո, կարևոր են․ ռեզերվի հետ կապված պարբերական ուսումնական հնարավորություն է, բայց անթույլատրելի է՝ ինչպես անցնող տարիներին, այնպես էլ հատկապես հիմա՝ 25-օրյա վարժական հավաքները դարձել են քաղաքական մահակ։ ՌԴ-ից եկողները, հիմա մոդա է դարձել՝ մարդիկ գնում, Վրաստանում հանգստանում, գալիս են, հենց սահմանն անցնում են, միանգամից վարժական հավաքի կարգադրություն է գալի»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նաև հավելեց՝ ՌԴ-ում իրենց հոգևոր ծառայություններ մատուցող քահանաների մի կարևոր մասը տարբեր առիթներով եկել է հայրենիք․ ընտանիքներն այստեղ են բնակվում, միանգամից 25-օրյա վարժական հավաքների են ճանապարհում։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































