Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի ՌԴ հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ-ի հետ չի ստացվում. Ղահրամանյան

Օգոստոս 13,2026 17:28 Share

«ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց, որ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը Ռուսաստանի հետ չի ստացվում», – ֆեյսբուքյան գրառմամբ նշել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրված Սարգիս Խանդանյանին ուղղված հարցից հետո։

Ղահրամանյանը հիշեցրել է, որ հուլիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել էր, թե խնդիրը քաղաքական մակարդակում լուծված է։

«Փաստորեն, այս անգամ էլ է արվել իրականության հետ կապ չունեցող հայտարարություն»,- գրել է Ղահրամանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել