Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքը հստակ որոշում չունի՝ վերցնե՞լ ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը, թե՞ ոչ

Օգոստոս 14,2026 15:13 Share

«Առհասարակ պետք է հասկանալ՝ իշխանությունը ինչ միտում ունի։ Օրինակ, տեսանք պարոն Ֆարմանյանի ընտրության ժամանակ ՔՊ-ի պատգամավորներից մեկը եկավ, այդպես ոչ լավ հայտարարություններով, թե՝ «դուք չհանձնեցիք ձեր քննությունը, համարյա այսպես ազատ եք»։

Հիմա դա ի՞նչ է նշանակում, դիրքորոշումը ինչպիսի՞ն է, այսինքն՝ այդ դիրքորոշումը բոլոր ընդդիմադիրների՞ն է վերաբերում, թե՞ առանձին քննարկումներ պետք է լինեն։ Համենայն դեպս, եթե մեր մասով կարճ ամփոփելու լինեմ, դեռ քննարկումների փուլում ենք, բայց ճիշտ ժամանակահատվածում կներկայացնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով խորհրդարանի քննարկումներին։

Լրագրողի դիտարկմանը՝ իշխանական թևում հարցադրումներ կան, թե ինչպե՞ս կարող են Ռոբերտ Քոչարյանի թիմում մարդու իրավունքներ պաշտպանել՝ «Հոկտեմբերի 27»-ը նրա իշխանության օրոք է տեղի ունեցել, «Մարտի 1»-ը, ընտրակեղծիքներ են եղել, քաղաքացիները ծեծվել են։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը ընտրել է ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը։

«Եթե կան քրեական գործեր, թող այդ քրեական գործերի շրջանակներում իրավապահ համակարգը զբաղվեր, և ոչ թե տասնյակ տարիներ դրա մասին միայն խոսվեր, և իշխանության գալուց հետո էլ միայն խոսվեր, և որևէ բուն գործընթացներ տեղի չունենային։ Այսօր մենք ունենք միայն մեր ֆրակցիայում մեկ պատգամավոր, գոնե մենք պետք է դրա մասին խոսենք, չէ՞․ Արթուր Սարգսյանը այսօր քաղաքական պատանդառուի կարգավիճակում է գտնվում, և բազմաթիվ մարդիկ այսօր քաղաքական հալածյալներ են, և մեր պարտքն է խոսել այդ բոլոր թեմաների մասին»,- ասաց Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք դեռ քննարկում են՝ վերցնել, թե չվերցնեն այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31