Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Օգոստոս 18,2026 20:50 Share

Օգոստոսի 17-ին Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային և այլ մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, կրթական համակարգի զարգացման և այլ հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել իրավունքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատական համակարգի զարգացմանն ու քաղաքական անկախության ապահովմանը։

Նարեկ Կարապետյանը վերահաստատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատրաստակամությունը՝ զարգացնելու այնպիսի միջազգային գործընկերություններ, որոնք հիմնված են Հայաստանի ժողովրդի շահերի և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա և նպաստում են իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել