Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախ Ալիևին չեք կզացնում. հարց Փաշինյանին

Օգոստոս 27,2026 14:48 Share

«Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են Ալմա-Աթայի հռչակագրով, որտեղ նշված է, որ տարածքները ճանաչվում են ԽՍՀՄ-ի քարտեզներով։ Բայց չի նշված, թե որ քարտեզն է հիմք ընդունվում։ Բանակցություններով եկել եք նրան, որ 1975 թվականի ԽՍՀՄ քարտեզներով եք առաջնորդվելու։ Այդ քարտեզներում երկկողմ ստորագրություն ու արձանագրություն չկա։ Փոխարենը, կա ավելի թարմ՝ 1988 թվականի քարտեզը, որտեղ կա արձանագրություն ու երկկողմ ստորագրություն։ Եվ այդ վերջին քարտեզով Տիգրանաշենը մեծամասամբ Հայաստանի տարածքում էր։

Ինչո՞ւ նախ Ալիևին չեք կզացնում, որ իրենց անկախության հռչակագրից հրաժարվի, որտեղ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ իրենց չեն համարում, հետևաբար ԽՍՀՄ քարտեզներն էլ հիմք չընդունեն»,-այսօր այս հարցին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն այս պատասխանը տվեց.

«Այդ քարտեզներին չենք հասել բանակցություններով, դա բանակցությունների թեմա չի եղել։ Երբ դեռ Պրահայում արձանագրվել է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրն է եղել, թե ԽՍՀՄ-ի փլուզման պահին իրավական ուժ ունեցող քարտեզները որոնք են եղել։ Ոչ թե որոնք են ավելի լավը, կամ որոնք են ավելի վատը, այլ՝ ԽՍՀՄ-ի փլուզման պահին ուժի մեջ գտնվող քարտեզները որոնք են»:

Հետո Փաշինյանը հարցրեց հարցը տված լրագրողին, թե նա ինչ գիտի` Քյարքի ասելով՝ ինքը ինչ տարածք նկատի ուներ՝ մեծամասա՞մբ, թե՞ փոքր մասամբ։

«Այդ հարցերը սահմանազատման հետագա հարցեր են։ Դեռ պարզ չէ՝ ոնց կլուծենք այդ հարցերը։ Ուզո՞ւմ ենք փոխադարձաբար անկլավ-էքսկլավ ունենալ, դա մեր կյանքը հեշտացնո՞ւմ է, թե՞ բարդացնում է: Եթե բարդացնում է, պետք է լուծում տրվի»,- հավելեց Փաշինյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31