Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին քրիստոնյա պետությունը դատում է իր հայրապետին, քաղաքական հաշվեհարդար՝ իրավական քողի ներքո. պետություն-Եկեղեցի ճգնաժամը ռումինական և բուլղարական մամուլի դիտակետից 

Օգոստոս 27,2026 15:35 Share

Վերջին շրջանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ծավալվող իրադարձությունները դուրս են եկել ներհայաստանյան օրակարգի շրջանակներից՝ արժանանալով միջազգային, նաև արևելաեվրոպական մամուլի հատուկ ուշադրությանը։ Ռումինական և բուլղարական առաջատար լրատվամիջոցների վերջին անդրադարձների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ արտերկրում Հայաստանի ներկայիս զարգացումները դիտարկվում են ոչ թե լոկալ իրավական վեճի, այլև համակարգային և աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի տրամաբանության մեջ։

Բուլղարական և ռումինական մամուլի հրապարակումներում հստակ նշմարվում է անհանգստությունը Հայաստանում տեղի ունեցող եվրոպական ժողովրդավարական սկզբունքների նահանջի վերաբերյալ։ Թեև պաշտոնական Երևանը փորձում է Եկեղեցու դեմ ուղղված քայլերը փաթեթավորել իրավական և հակակոռուպցիոն գործընթացների շղարշով, այնուհանդերձ,  վերոնշյալ վերլուծական և լրագրողական շրջանակների համար այս գործի շինծու բնույթն ավելի քան ակնհայտ է։ Նրանց աչքից չեն վրիպում Նիկոլ Փաշինյանի վարչակազմի դրսևորած բռնապետական հակումներն ու իշխանության կենտրոնացման վտանգավոր միտումը։ Աննախադեպ է դիտվում պետության բացահայտ և կոպիտ միջամտությունը ազգային եկեղեցու ներքին գործերին՝ պաշտոնանկ արված եպիսկոպոսի վերականգնման վերաբերյալ որոշումը չկատարելու պատրվակով։

Ռումինական պարբերականները Հայաստանում տեղի ունեցողն ուղիղ որակում են որպես այլախոհության դեմ պայքար և «ընտրողական արդարադատություն»՝ հիշեցնելով, որ Կաթողիկոսն ու հոգևորականները թիրախավորվել են իշխանություններին տարածքային զիջումների համար բացեիբաց քննադատելու պատճառով։ Միջազգային իրավունքի տեսանկյունից սա ընկալվում է որպես պետական ապարատի գործիքակազմի կիրառում՝ դասական քաղաքական հաշվեհարդար տեսնելու անկախ ինստիտուտի հետ։

Ռումինիան և Բուլղարիան, լինելով ավանդական քրիստոնեական արժեքներ կրող պետություններ, առանձնահատուկ զգայունությամբ են արձագանքում աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում կատարվող իրադարձություններին: Արևելաեվրոպական այս հասարակությունները բացահայտ դատապարտումով են հետևում Ամենայն Հայոց Հայրապետի դեմ սկսված աննախադեպ ու ամոթալի դատավարությանը։ Վերլուծական շրջանակներում լուրջ մտավախություն կա, որ եթե այսօր լռության մատնվի այս երևույթը, ապա այն կարող է վտանգավոր նախադեպ դառնալ այլ քրիստոնյա երկրներում ևս՝ արձակելով աշխարհիկ իշխանությունների ձեռքերը՝ ճնշելու ազգային եկեղեցիներին։ Այս համատեքստում է դիտարկվում նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի դիրքորոշումը, որն ընդգծում է համահայկական և համաքրիստոնեական համերաշխությունը։

Պետք է արձանագրել մեկ հիմնարար փաստ. միջազգային հանրությունը Հայ Առաքելական Եկեղեցին չի դիտարկում սոսկ որպես կրոնական կազմակերպություն։ Արտաքին աշխարհի համար, հատկապես բարդ աշխարհաքաղաքական վերադասավորումների և Հայաստանի գոյութենական սպառնալիքների ֆոնին, Եկեղեցին ընկալվում է որպես հայոց անվտանգության ճարտարապետության և ազգային ինքնության պահպանման հիմնասյունը:

Ռումինական և բուլղարական մամուլի միացյալ արձագանքը հստակ ուղերձ է առ այն, որ իրավական գործընթացների քողի ներքո հոգևոր դասի դեմ քաղաքական հաշվեհարդարը չի կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից։ Դրսից՝ միջազգային և հատկապես եվրոպական-քրիստոնեական հարթակներից, այս դատավարությունը դիտվում է որպես ամոթալի նախադեպ, որտեղ գործող իշխանությունը, թիրախավորելով պետականության և ինքնության միակ կայուն հենասյունը, փաստացի խարխլում է երկրի դիմադրողականության վերջին ամրոցը՝ կոպտորեն արատավորելով երկրի միջազգային վարկանիշը։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Բուլղարական մամուլի առավել ուշագրավ անդրադարձները՝

  1. Безпрецедентен съдебен процес срещу предстоятеля на Арменската апостолическа църква Гарегин II • Християнство.бг
  2. https://www.dnevnik.bg/sviat/2026/08/07/4943328_duhovniiat_lider_na_armenskata_apostolicheska_curkva/
  3. https://www.24chasa.bg/mezhdunarodni/article/23353655
  4. БТА: Водачът на арменската православна църква се изправя пред съд на фона на конфликт с правителството на премиера Пашинян
  5. https://eurocom.bg/2026/08/07/glavata-na-armenskata-tsarkva-e-izpraven-pred-sada-na-fona-na-konflikt-s-vlastta
  6. https://www.dennews.bg/news/2026/8/6/80469-izpravyat-pred-suda-armenskiya-patriarh-i-oshte-shestima-visshi-duhovnici
  7. https://news24sofia.eu/glavata-na-armenskata-carkva-se-izpravq-pred-sada
  8. https://mandatnews.bg/glavata-na-armenskata-apostolicheska-czarkva-otiva-na-sad-na-fona-na-konflikt-s-vlastta/
  9. https://news.bg/int-politics/problemi-za-armenskiya-pop-patriarhat-otiva-na-sad-v-armeniya.html

Ռումինական մամուլի առավել ուշագրավ անդրադարձները՝

  1. https://hotnews.ro/patriarhul-primei-tari-crestine-din-lume-va-fi-judecat-intr-un-proces-fara-precedent-2318459
  2. https://www.stiripesurse.ro/seful-bisericii-armene-judecat-pasinian-tensiuni-rusia_3910477
  3. https://gpinews.live/2026/08/07/update-liderul-bisericii-apostolice-armene-judecat-pe-fondul-tensiunilor-dintre-armenia-si-rusia/
  4. https://www.news.ro/externe/seful-bisericii-armene-este-judecat-pe-fondul-unui-conflict-cu-guvernul-in-contextul-tensiunilor-cu-rusia-1922402708172026080222601503
  5. https://agerpres.ro/2026/08/06/armenia-liderul-bisericii-apostolice-va-fi-judecat-in-contextul-unei-confruntari-tot-mai-dure-cu-guv–1582742

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31