Օգոստոսի 26-ին Նեպալի՝ Չինաստանի հետ սահմանակից Ռասուվա շրջանում տեղի ունեցած սառցադաշտային փլուզումը հսկայական սելավային հոսք ու հեղեղ է առաջացրել։ Ջրի, սառույցի, ժայռերի ու ցեխի հոսքը տարածվել է Բհոտե Կոսի և Տրիշուլի գետերի համակարգերով՝ ավերելով բնակավայրեր, ճանապարհներ, կամուրջներ և հիդրոէներգետիկ ենթակառուցվածքներ։
Նեպալի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 1050-ի, իսկ մոտ 4000 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի քան 11 000 մարդ փրկվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն լեռնային տեղանքը, ավերված ճանապարհներն ու կամուրջները և հսկայական քանակությամբ ցեխն ու քարերը խիստ դժվարացնում են աշխատանքը։
Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում հիդրոէլեկտրակայանների թունելները․ մոտ 900 աշխատակից համարվում է անհետ կորած, և շուրջ 500-ը կարող են գտնվել ցեխով լցված թունելներում։
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախնական գնահատմամբ՝ աղետի գոտիներում կուտակվել է շուրջ 2.2 միլիոն տոննա բեկորային նյութ։ Վնասվել են նաև էներգետիկ օբյեկտները, ինչի հետևանքով Նեպալի էլեկտրաէներգիայի արտադրական հզորության զգալի մասը ժամանակավորապես դուրս է եկել շարքից։
Լուսանկարները՝ Reauters-ի




















































