Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մովսիսյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Սեպտեմբեր 02,2026 12:34 Share

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Լևոն Մովսիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թ. մարտի 8-ին, Բենիամին գյուղում։

2011 – 2014 թթ.՝ գիտությունների դոկտորի կոչում, Օքսֆորդի համալսարան, հետազոտության ուղղությունները՝ սուպրամոլեկուլային քիմիա, ածխածնի նոր ալոտրոպ ձևեր։
2005 – 2010 թթ.՝ դեղագետի որակավորում, Երևանի պետական բժշկական համալսարան։

2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2024 թ. հոկտեմբեր – 2025 թ. հունվար՝ ծրագրի ղեկավար, Ասսեն, Նիդերլանդներ․
•    գնահատել է հետազոտությունների համալիր փաստաթղթային փաթեթները՝ ընկերության կորպորատիվ որակի կառավարման համակարգի, ինչպես նաև միջազգային կարգավորող պահանջների շրջանակում՝ ապահովելով դրանց լիարժեք պատրաստվածությունն աուդիտների համար։

2022–2024 թթ.  ծրագրերի ղեկավար և ավագ գիտաշխատող,  Նիդերլանդներ․
• պատասխանատու է եղել միջազգային դեղանյութերի հայտնաբերման ծրագրերի ամբողջական իրականացման համար՝ մի քանի ծրագիր հաջողությամբ տեղափոխելով հետագա փուլեր։
• ղեկավարել է որակի վերահսկման գործընթացների ավտոմատացումն ու թվայնացումը՝ նվազեցնելով ծախսերը և ավելացնելով տվյալների մշակման թողունակությունը։
• ղեկավարել է բազմագործառութային թիմ, համակարգել միջազգային հաճախորդների հետ աշխատանքը, մշակել տեխնիկական առաջարկներ և կառավարել պայմանագրային բանակցությունները, բյուջեներն ու մասնագիտացված գնումները։

2021 թ. նոյեմբեր –  2022 թ. հուլիս՝ ավագ գիտաշխատող, Նիդերլանդներ․
• համակարգել է տարբեր ստորաբաժանումների տեխնիկական աշխատանքներն ու ծրագրերի ընթացքը, ինչպես նաև իրականացրել գործելու ազատության և մտավոր սեփականության վերլուծություններ՝ հաճախորդների նախագծերի իրավական ու առևտրային ռիսկերը նվազեցնելու համար։

2021 թ. փետրվար – 2021 թ. սեպտեմբեր՝ խորհրդատու, Կալիֆոռնիա, ԱՄՆ․
• իրականացրել է ստարտափների տեխնիկական և գիտական հիմքի համապարփակ վերլուծություններ և պատշաճ ուսումնասիրություն՝ ներդրումային որոշումների կայացմանն աջակցելու նպատակով։
2018 թ. սեպտեմբեր – 2020 թ. դեկտեմբեր՝ գիտաշխատող, Ալբերտայի համալսարան, Կանադա
• ղեկավարել է նոր քիմիական լաբորատորիայի ստեղծումն ու գործարկումը՝ ներառյալ սարքավորումների գնահատումը և գնումը, անվտանգության ընթացակարգերի և տվյալների որակի ստանդարտների ներդրումը։
• նախաձեռնել և ղեկավարել է նոր բաղադրաձևերի մշակման ծրագրեր՝ համակարգելով զուգահեռ իրականացվող վերլուծական փորձարկումներ։

2016 թ. հունվար – 2018 թ. ապրիլ՝ գիտաշխատող, Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ․
• իրականացրել է նոր դեղանյութերի հայտնաբերմանն ու մշակմանը միտված հետազոտություններ և միջազգային կոնսորցիումի շրջանակում համակարգել ծրագրային աշխատանքները, պլանավորումն ու տեխնիկական տվյալները՝ համագործակցելով ակադեմիական խմբերի և Ֆ․ Հոֆման – Լա Ռոշի հետ։

2014 թ. նոյեմբեր – 2015 թ. սեպտեմբեր՝ գիտաշխատող, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն․
•    ընտրվել է ծրագրի առաջատար գիտաշխատող՝ համակարգել է բրիտանական և գերմանական չորս հեղինակավոր համալսարանների մասնակցությամբ միջազգային հետազոտական ցանցի աշխատանքը և ժամանակացույցը՝ ապահովելով նախատեսված արդյունքների ժամանակին և բարձր որակով ստացումը։

2017 թ. ՍիԹիԱյ ձեռնարկատիրական վերապատրաստման տասնմեկշաբաթյա ծրագիր – «Բիզնես հայեցակարգ», Ցյուրիխ, Շվեյցարիա։
2012–2013 թթ. ձեռնարկատիրության տասշաբաթյա դասախոսական ծրագիր, «Կառուցելով բիզնեսը», Սաիդի բիզնես դպրոց, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն։
2012–2020 թթ. որպես փորձագետ-գնահատող գրախոսել է միջազգային գիտական ամսագրերի համար գիտական հոդվածներ։
2012–2020 թթ. ղեկավարել է շուրջ տասը ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների գիտահետազոտական նախագծերը։
2012 թ. գիտահետազոտական այց, Ֆրիդրիխ-Ալեքսանդրի Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարան, Գերմանիա։

Պարգևներ. Օքսֆորդի Րաֆֆի Մանուկյան կրթաթոշակ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ,
միջազգային տասը գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել