Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։
Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։
Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։
Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։ Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։
Կարդացեք նաև
Իհարկե կանցնի։
Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել, կկարողանամ նոր գաղափարներ կյանքի կոչել, երբ նորից կկարողանամ պատասխանել օգնության դիմումներին, երբ կկարողանամ ավելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում մեր երկրի հետ կատարվողի մասին։ Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։ Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար։
Շնորհակալ եմ բոլորին՝ հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իմ թիմակիցներին, ինձ անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին, որոնք սրտով ինձ հետ էին, որոնք աղոթքներում ինձ հետ էին։ Ոչինչ չի մոռացվում։
Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ
Կենտրոն ՔԿՀ



















































https://haytougchamlian.blog/թուղթ-առ-ծառուկյան/
հատուած՝
« Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, ի սկզբանէ, հաստատուեցաւ բացայայտ համաձայնութիւն: Նոյնիսկ, կարգին bromance:
(…)
Վերեւ պարզուած տարրական եւ անհերքելի տուեալների լոյսին տակ, հիմա, այժմու վարչակարգի իսկական ընդդիմադիրը, ողջամիտ քննադատը, անշահագրգիռ եւ հարազատ դիմադրողը, ինչպէ՞ս կարող է կարեկցութիւն ունենալ Ծառուկյանին եւ ԱԺ-ում նրա կուսակցութեան, ԲՀԿի պատգամաւորների նկատմամբ: Կամ, ինչո՞ւ պիտի նպաստէ վերոգրեալ այդ մակերեսային, երեւութական պատկերացումներին, սուտերուն ու կեղծիքին յաւելեալ տարածման, թէ՝ Հայաստանի մէջ, իբրեւ թէ ընդդիմութիւն կայ որ այժմ հալածւում է, արդէն գոյութիւն չունեցող ժողովրդավարութեան անկում կայ, Օրէնքի Գերակայութեան երեւակայական գոյութեան նկատմամբ ոտնձգութիւններ տեղի կ’ունենան, եւ այսպիսի հեքիաթներ…
«Օ՛խ եղաւ»-էն զատ, ուրիշ բան չկայ ասելիք:
Մ. Հայդուկ Շամլեան – 17 Յունիս 2020