Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու». «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031»

Սեպտեմբեր 05,2026 22:52 Share

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։

Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։

Իսկ իրականում, այս ելույթը ոչ թե ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին էր, այլ անոնսն էր ջրի սակագնի առաջիկա թանկացման։

Նշեմ, որ արդեն հինգ տարուց ավելի բարձրաձայնում եմ ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մասին՝ ներկայացնելով առաջարկներ, որոնք իսկապես կարող էին բարեփոխել ոլորտը։

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում ջրային պաշարների ահռելի կորուստները կանխելու ուղղությամբ։ Փոխարենը՝ տիրազուրկ խորքային հորերի ջրերը ծառայում են Թուրքիային ու Ադրբեջանին։

Բազմիցս բերել եմ նաև Իջևանի՝ անուշադրության մատնված  «Սպիտակ լիճ» ջրամբարի օրինակը, որը փոքր֊ինչ բարեկարգման պարագայում կարող էր ծառայել տավուշեցիներին։ Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել ոռոգման նպատակներով։

Նշեմ, որ միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն:

Իհարկե լավ կլինի, եթե մարդիկ փոխեն իրենց վարքագիծը՝ անհարկի չօգտագործելով ջուրը, բայց չմոռանանք, որ Հայաստանի շատ ու շատ համայնքներում մեր հայրենակիցները ընդամենը մի քանի ժամով են կարողանում օգտվել ջրից։

Ի դեպ, «2021-2026 թվականների կառավարության ծրագրով նախատեսված էր կառուցել 15 նոր ջրամբար, մինչդեռ, առ այսօր շահագործման է հանձնվել միայն Վեդու ջրամբարը։

Եվ, իրականում, ոչ թե ատամները արագ լվանալն է լուծելու ՀՀ֊ում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, այլ հստակ ռազմավարությունը, ինչը դժվար թե ի վիճակի լինի գլուխ բերել մի իշխանություն, որը հեշտությամբ թշնամուն է հանձնել մեր ջրային ռեսուրսները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930