Լրահոս
Օրվա լրահոսը

«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում հսկողության արդյունքում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք

Սեպտեմբեր 07,2026 15:21 Share
dexatun

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը սեպտեմբերի 4-ին հսկողություն է իրականացրել մայրաքաղաքում գործող «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում։

Հսկողության արդյունքում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք, որից՝
6-ը՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
3-ը՝ չթույլատրված ապրանքատեսակի՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի վերաբերյալ։

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել