Լրահոս
Օրվա լրահոսը

Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս, և դա մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 14,2026 12:25 Share

Ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի է անցել, երբ Մեքքայում ստորագրվեց ռազմապաշտպանական համաձայնագիր՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև։ Համաձայնագրի պայմաններով՝ մասնակից երկրներից մեկի վրա հարձակումը գնահատվում է որպես բոլոր երկրների վրա հարձակում։

Մի շարք փորձագետների կողմից Իսլամական ՆԱՏՕ անվանված այս դաշինքում, Պակիստանը վճռականորեն խնդրել է Իրանին՝ հանգստացնել հութիներին։ Նրանք այժմ ակտիվորեն պատերազմում են սաուդցիների դեմ։

«Թե չէ ի՞նչ»,— հարցրել են Իրանից, ինչին Պակիստանից պատասխանեցին. «Այլապես մենք թուրքերին կասենք»: Այնինչ Անկարայում «հեռախոսներին չեն պատասխանում», և Սաուդյան Արաբիայի շահերի դեմ ուղղված հարձակումների վերաբերյալ խորհրդավոր լռություն են պահպանում։

Կահիրեում բնականաբար հետևում են այս գործընթացին և հետևություններ են անում, քանի որ մինչև վերջերս նրանց այս դաշինքին միանալու ակտիվ կոչեր էին անում։ Բայց Եգիպտոսը միամիտ չէ ու լավ գիտի Մերձավոր Արևելքը:

Մեքքայի դաշինքի ստեղծման հայտարարությունից հետո, լրջորեն մտհոգված էին նաև Իսրայելում, որտեղ ենթադրում էին, որ նման դաշինքը կարող է ուղղված լինել հրեական պետության դեմ։

Այժմ դաշինքն իր առաջին փորձությանն է ենթարկվում։ Սաուդյան Արաբիան մտավ ռազմական առճակատման մեջ եմենցի հութիների հետ, աջակցեց Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, նրան տրամադրեց ռազմական տեխնիկա և ինքն էլ մի շարք ավիահարվածներ հասցրեց շիա զինյալների դիրքերին։

Երբ հութիները դիմադրեցին և անցան հակահարձակման, Էր-Ռիադը օգնության դիմեց իր նոր դաշնակիցներին։ Թուրքիան և Պակիստանը կտրականապես դատապարտեցին հութիների հարձակումները և հրապարակայնորեն աջակցեցին Սաուդյան Արաբիային, սակայն խուսափեցին ուղղակի ռազմական միջամտությունից։ Ահա և այն ամենը, ինչ նշանակում է ռազմական դաշինք Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությանը միջամտելուն հրապարակային հրաժարումից հետո, Սաուդյան Արաբիան հայտնվեց բավական անհարմար վիճակում։ Նրա գործողությունների հետևանքով նոր տարածքներ անցան հութիների վերահսկողության տակ։ Այդ թվում՝ նրանք ապահով ելք ստացան դեպի Բաբ-էլ-Մանդեբի նեղուց՝ համաշխարհային ծովային առևտրի ևս մեկ «նեղ կոկորդ»։ Դրա հետևանքները դեռ առջևում են։
Իսկ Սաուդյան բանակը և Եմենում նրա դաշնակից ուժերը, չնայած հսկայական ֆինանսական ներարկումներին, ցույց տվեցին, որ ի վիճակի չեն դիմակայելու ավելի հմուտ և մոտիվացված հակառակորդին։ Սա Էր-Ռիադի համար լուրջ փորձության պահ է։

Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս, և դա մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930