Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում է կիրառվել

Սեպտեմբեր 30,2026 13:42 Share

«Ա1+». ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը նրա նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում է կիրառել։ Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի վրա դրվել է պարտականություն՝ առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չի կարող փոխել բնակության վայրը։

Ռուբեն Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու համար:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն՝ հայտնելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, ամբողջությամբ համաձայն է ներկայացված մեղադրանքի հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930