Մահացել է Վարդան Մալխասյանը: Նա ավտովթարի էր ենթարկվել, ու գտնվում էր կոմայի մեջ։
Վարդան Մալխասյանը հայ ազատամարտիկ է, Ղարաբաղյան պատերազմի մասնակից և հասարակական-քաղաքական գործիչ:
Եղել է «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավարներից մեկը:
2006 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 2 տարվա ազատազրկման (ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով), իսկ 2008 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից



















































