Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները հայության համար կենսական հարցերը ֆրանսիական քաղաքական օրակարգում պահելու ուղղությամբ

Հոկտեմբեր 10,2026 15:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ընկերակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորի հետ, ով պատրաստվում է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ կուսակցական գործիչներ Ֆրանսիայից և Հայաստանից։

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել Օլիվիե Ֆորին՝ երկարամյա հայանպաստ աշխատանքի համար և արժևորել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության և ՀՅ Դաշնակցության տասնամյակների պատմություն ունեցող ջերմ ու եղբայրական հարաբերությունները։

Օլիվիե Ֆորը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները հայության համար կենսական հարցերը ֆրանսիական քաղաքական օրակարգում պահելու ուղղությամբ:

Զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել իրենց կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների վերաբերյալ։ Տարբեր ոլորտներում քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը ավելի խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրների միջազգայնացմանն ուղղված քայլեր, որոնցում Օլիվե Ֆորը մշտապես ունեցել է մեծ ներդրում:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել