Լրահոս
Օրվա լրահոսը

Արենի համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հոկտեմբեր 29,2026 17:22 Share
Աջակցեք aravot.am-ին

 Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի և ֆիզիկական 2 անձի՝ հողամասերի՝ 2011 թվականի դեկտեմբերի 21 աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 14-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը։ Անվավեր են ճանաչվել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի 430 քմ մակերեսով և 1 հա մակերեսով 2 հողատարածքների աճուրդները. 1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Վեդի համայնքին, իսկ 430 քմ մակերեսով հողամասի գնորդից բնեղենով վերադարձնելու անհնարինության պատճառով կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 254.000 դրամ:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ նշված հողատարածքի նկատմամբ Արենի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031