Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում 2 բետոնահանգույցի շահագործում է կասեցրել

Նոյեմբեր 06,2026 15:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի և Կոտայքի մարզերում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության ոլորտի օրենսդրական պահանջների խախտումներ։

Շիրակի մարզի Բավրա գյուղի վարչական տարածքում բեռնափոխադրմամբ, մանրամեծածախ առևտրով, քաղաքաշինությամբ զբաղվող «ԱԼՄԻ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող կրթահամալիրի շինհրապարակում ապօրինի շահագործվել է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում բետոնի արտադրությամբ զբաղվող «ՄԱՆ ԲԵՏ» ՍՊԸ-ն գործունեություն է իրականացրել շահագործելով բետոնահանգույցը՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով բետոնահանգույցների ապօրինի շահագործումը կասեցվել է։

Տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի չափը հաշվարկվել է՝ ընդհանուր 743.074 դրամ։

Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 980.000 դրամի չափով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել