Օրվա լրահոսը
Բաղրամյան պողոտայում 5 տարեկան երեխային ծնողները կորցրել էին. (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների հոծ բազմության մեջ կորել էր 5 տարեկան մի երեխա: Ծնողները մոտեցել էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին եւ խնդրում էին բարձրախոսով հայտարարել, մի կերպ գտնել իրենց երեխային: Շարժման համակարգողները մի քանի անգամ հայտարարեցին, որ կորել է կապույտ վերնաշապիկով երեխա: Ավելի ուշ տեղեկացրեցին, որ երեխային գտել են ու փոխանցեցին ծնողներին՝ ոստիկանության միջոցով: Բաղրամյան
Արցախի ԱՀԿ. «Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին»
Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողների հայտարարությունը` Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերի վերաբերյալ Հատուկ ուշադրությամբ և ոգեվորությամբ հետևում ենք Հայաստանում անցկացվող «Ոչ թալանին» բողոքական ակցիային: Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում ձեր ակցիային` ուղղված Հայաստանի էներգետիկայի բնագավառի սպառողական գնային քաղաքականության ձևավորման մեջ արդարության վերականգնմանը: Մենք Արցախում միանում ենք ձեր
Ինքնատիպ բողոքի երթ Գյումրիում՝ հորդառատ անձրեւի տակ, թրջված շորերով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Թեեւ գյումրեցի ակտիվիստները մի քանի օր է՝ չեն հեռանում Գյումրու Թատերական հրապարակից, գիշերում են այնտեղ՝ նստացույց անցկացնելով հոսանքի թանկացման դեմ, սակայն ամեն օր ժամը 18..00-ից սկսած քաղաքի բնակչությունը հավաքվում է այստեղ ու սկսվում է քայլերթը բոլոր փողոցներով: Այսօրվա բողոքի երթը իր տեսակի մեջ եզակի էր, բանն այն էր, որ հենց ժամը 18.00-ին սկսվեց հորդառատ անձրեւ,
Վլադիմիր Կարապետյանը բանավեճի բռնվեց
Բաղրամյան պողոտայում շարունակվում է խաղաղ ցույցն ընդդեմ էլեկտրական հոսանքի թանկացման: Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը այսօր բանավեճի բռնվեց ակցիայի ժամանակ: Մասնակիցներից մեկը նրան մեղադրեց այն արտահայտության համար, որ ըստ Վլադիմիր Կարապետյանի, ժողովուրդը հավաքվել է կասեցնելու հոսանքի սակագնի բարձրացումը, մինչդեռ, ըստ բողոքողի, նպատակը իշխանություններին հեռացնելն է: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նաիրա Զոհրաբյան. «Լրագրողների հանդեպ բռնությունն անընդունելի եւ դատապարտելի է»
Այսօր ԵԽԽՎ-ում ՝ «Մամուլի պատասխանատվության եւ էթիկայի խնդիրները» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։ Իր ելույթում պատգամավորը ասել է՝ Հարգելի գործընկերներ, Ես նախկին լրագրող եմ եւ խնդիրը, որը մենք այսօր քննարկում ենք՝ վստահաբար խիստ արդիական է։ Այո, սրընթաց փոփոխվող մեդիա դաշտում, ինչպես արձանագրել է զեկուցող, մեր գործընկեր Արիեւը, լրատվամիջոցները, ունենալով ֆինանսական լրջագույն խնդիրներ, պրոֆեսիոնալ
Վանաձորում ոստիկանությունը թույլ չի տալիս վրաններ տեղադրել. Ա1+
Վանաձորում ոստիկանությունը թույլ չի տալիս «Ոչ թալանին» շարժման մասնակիցներին հրապարակում վրաններ տեղադրել: Վանաձորում 2-րդ օրն է, տեղի է ունենում ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Վանաձորի մեր թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին քաղաքի կենտրոնական Հայկի հրապարակում մոտ 600 մարդ է հավաքված հորդառատ անձրեւի տակ, որոնք թանկացման դեմ կոչերի եւ ելույթների արանքում պարում են ու զվարճանում: Հրապարակի
ԲՀԿ-ն մտահոգված է վերջին օրերի իրադարձություններով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Հայաստանի հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակում բողոքի իրենց ձայնը բարձրացնելու՝ սոցիալական խնդիրների լուծմանը հասնելու համար։ Քաղաքացիական ակտիվիստների եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների հանդեպ բռնություն գործադրելով հնարավոր չէ լուծել առաջացած լրջագույն խնդիրները։ Բռնությունը մեծացնում է լարվածությունն ու փակում երկխոսության
Ազատ Արշակյան. «Ես տանը չեմ եղել, ունեցվածքս տարել են»
ԳԽ նախկին պատգամավորի ձեւակերպմամբ, հոսանքի թանկացման դեմ պայքարող երիտասարդները կարծրատիպեր փշրեցին:
#ElectricYerevan. Բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակում
Դիտեք Բաղրամյան պողոտայում զարգացումները «Ազատություն» ռադիոկայանի եւ «Առաջին լրատվականի» ուղիղ հեռարձակումներով:
Կասկադի տարածքում օլիգարխների թիկնապահներին դուբինկաներ են բաժանվո՞ւմ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եկել էր գնահատելու ոստիկանների աշխատանքը: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք, քիչ առաջ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում էր եւ մոտ տասը րոպե զրուցում էր ոստիկանների հետ: Ոստիկանապետը նորմալ է գնահատել ոստիկանների աշխատանքը: Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը որեւէ գործողության չի դիմելու: Համենայնդեպս, այս պահին
Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում էր
Այս պահին Բաղրամյան պողոտան բավական մարդաշատ է: Անընդհատ նոր խմբեր են մոտենում, որոնց հավաքվածները դիմավորում են ծափերով, ողջույնի սուլոցներով: Հնչում են «Սերժիկ հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Ոչ թալանին» կարգախոսները: Տեսանյութը`շուտով Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա մոտ տասը րոպե զրուցում էր ՍԴ դատարանի շենքի դիմացի հարակից տարածքում հավաքված ոստիկանների հետ:
Արվեստագետը ցույցերի մասին. «Այս ամենը դեսովետիզացիայի շարունակությունն է»
Բաղրամյան պողոտայում շարունակվում են հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաները: Այնտեղ հանդիպեցինք նաեւ արվեստագետ Կարեն Անդրեասյանին: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը խոսելով երիտասարդության ընդվզման մասին ասաց. «Այս գործընթացը մի բանով է կարեւոր, որ ինքը դեսովետիզացիայի շարունակությունն է, համակարգը միացավ ու հիմնական խնդիրն այն է, որ նոր սերունդը դուրս է այդ ժառանգությունից եւ System of a Down-ի, Վենետիկի
«Россия 24»-ի լրագրողը հակահայկակա՞ն հոդվածներ է հրապարակում. armlur.am
Այսօր վաղ առավոտից ողջ համացանցը ողողվել էր քննադատական գրառումներով և մեկնաբանություններով` կապված ազգությամբ հայ լրագրող, «Россия 24» հեռուստաընկերությունը ներկայացնող Վիտալի Հարությունյանի` Երևանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու հետ: Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը զրուցեց լրագրող Վիտալի Հարությունյանի հետ, ով նախ զարմացավ, որ իր ռեպորտաժները կարող են վտանգ ներկայացնել, ապա նշեց, թե ինքը միայն փաստերն է արձանագրել. «Ի՞նչ
ԵԽԽՎ-ում Ռուսաստանը կրկին զրկված է ձայնի իրավունքից, բայց «երկխոսության դուռը բաց է»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում քիչ առաջ ընդունեց բանաձև՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու վերաբերյալ: Սակայն վեհաժողովը ՌԴ պատվիրակության անդամներին չզրկեց հավատարմագրումից՝ վեհաժողովում հնչած ձևակերպման համաձայն՝ «երկխոսության դուռ բաց թողնելով»: Ստեֆան Շեննախի ներկայացրած բանաձևն ընդունվեց 123 «կողմ», 11 «դեմ», 13 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Փաստորեն, կրկին ռուսաստանյան պատվիրակության անդամները վեհաժողովում զրկված են ձայնի
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս պահին Բաղրամյան պողոտայում սոցիալական արդարության համար պայքարող երիտասարդներին: ՍԴՀԿ վստահ է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կամայական որոշման արդյունք է, որի հետևում կա կոռուպցիոն հսկայական ստվեր: Տնտեսական բոլոր հիմնավորումներով ակնհայտ է, որ մեր երկրի էներգետիկ ռեսուրսը ունի ավելի էժան հոսանք մատակարարելու ամբողջական ներուժ: Հնչակյան կուսակցությունն իր
Դեսպան Ղազարյանի հանդիպումը Լեհաստանի փոխվարչապետի հետ
Հունիսի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ ԼՀ փոխվարչապետ, ԼՀ էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչինսկու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական տնտեսական համագործակցության խնդիրների լայն շրջանակ: Փոխվարչապետ Պիխոչինսկին նշեց, որ Լեհաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա կարծիք հայտնեց, որ, չնայած երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացման դրական տեմպերին, դրանք դեռևս հեռու
Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, քրեակատարողական ոլորտի հետ կապված օրենսդրության զարգացման, ՔԿՀ-ների անվտանգության ապահովման ուղղություններով: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցությունը խորացնելու առիթով և
«Հնարավոր է Սերժ Սարգսյանի բացակայության ժամանակ որոշ իշխանավորներ սանձերն արձակեն»
«Ո’չ թալանին» նախաձեռնությունը Երեւանում եւ մարզերում ավտոերթեր կանցկացնի
Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային սեմինար Հայաստանում
Հունիսի 23-ին արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ Երևանում կայացավ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կանանց և տղամարդկանց հավասարության հարցում քաղաքացիական հասարակության ավանդը» խորագրով տարածաշրջանային սեմինար: Սեմինարին մասնակցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ վեց երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մակեդոնիա, Մոլդովա և Ռումինիա) ֆրանկոֆոնիայի պատասխանատուները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սեմինարին բացման խոսքով հանդես եկան Կենտրոնական և
Պարապուրդի մատնված ավտոմեքենաները էլեկտրոնային շտեմարանից կհանվեն
Պարապուրդի մատնված տրանսպորտային միջոցները, որոնք երկար տարիներ է գլխացավանք են դարձել ավտոմեքենայի սեփականատիրոջ համար, քանի որ նույնիսկ չշահագործվելու դեպքում սեփականատերը պետք է դրանց համար էլ ԱՊՊԱ անի, ինչ է թե դրանք առկա են համակարգչային շտեմարանում, կառավարությամբ որոշմամբ դուրս կգան էլեկտրոնային արխիվից: Վաղը, կառավարության նիստում այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կհայտնի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես տեղեկանում
Հայկ Մարությանը կոչ է անում գալ Ազատության հրապարակ (Տեսանյութ)
Դերասան Հայկ Մարությանը հրապարակել է տեսանյութ, որում կոչ է անում գալ Ազատության հրապարակ: https://www.youtube.com/watch?v=HW2IHi9jcus
«Փոխանակ ՀԷՑ-ին դատի տան, քիչ է մնում տուժող ճանաչեն» (Տեսանյութ)
Անահիտ Բախշյանը Աշոտյանի, քաղաքապետի ու ՀԷՑ-ի մասին
Հանքարդյունաբերությունը Հայաստանում հանգեցնում է բնապահպանական և առողջապահական խնդիրների
«Մեդիա կենտրոն», հունիսի 23, 2015 թ.: Լոռու մարզում գործող բաց հանքերի և պոչամբարների պատճառով ծագում են ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման, այլև մի շարք առողջապահական ոլորտի խնդիրներ: Այս խնդիրների շուրջ Վանաձորում հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնի» և Վանաձորի «ՀԿ կենտրոնի» համատեղ անցկացրած քննարկմանը իրենց տեսակետները հայտնեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի
Եգոր Գլումովը հետեւեց տատիկի խորհրդին` ցուցարարներին ջուր բերեց (Տեսանյութ)
Եգոր Գլումովը ցույցին կմնա այնքան մինչեւ հասկանա, թե ինչ է լինում սրա վերջը
Ավազակային հարձակման իմիտացիա Չարենցավանում
Չարենցավանում 20-ամյա աղջկա նկատմամբ ավազակային հարձակում կատարելու ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են դրա կեղծ լինելու մասին: 2015 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 20:40-ին, Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, ապա ներկայացվել հաղորդում, որ դիմակավորված 3 անձ մտել է նույն
Պլանային ջրանջատում Աջափնյակում և Մալաթիա-Սեբաստիայում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի և Նորվեգական թաղամասի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի 5-20 փողոցների և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
ՌԱԿ Հանրապետական վարչությունը կոչ է անում առկա խնդիրների լուծման համար սկսել ակտիվ բանակցություններ
ՌԱԿ Հանրապետական վարչությունը անհանգստացած է հանրապետությունում եւ մասնավորապես Բաղրամյան փողոցում եւ շուրջը ստեղծված իրավիճակից եւ կոչ է անում առկա խնդիրների լուծման համար սկսել ակտիվ բանակցություններ։ Միաժամանակ ՌԱԿ Հանրապետական վարչությունը ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը կուտակված ներքաղաքական եւ ներտնտեսական պատճառներով չլուծված խնդիրների հետեւանք է։ Հանրապետական վարչությունը դեռ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացումը գնահատել է չհիմնավորված եւ համապատասխան մարմինների գործունեությունը՝ ոչ թափանցիկ,
«Սանիտեկը» պահանջում է իր աղբարկղերը
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի ցուցարարներին մոտեցավ «Սանիտեկի» ներկայացուցիչը: Նա ասաց, որ Բաղրամյան պողոտային հարակից տարածքներում աղբի հետ կապված խնդիրներ կան եւ պահանջեց վերադարձնել աղբարկղերի գոնե մի մասը: «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները երկու րոպե խնդրեցին ժողովրդի հետ խորհրդակցելու համար: Վաղինակ Շուշանյանի հարցին, թե համաձա՞յն են վերադարձնել աղբարկղերը, Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները պատասխանեցին՝ ոչ: Վաղինակ
















































