Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Ղազարյանի հանդիպումը Լեհաստանի փոխվարչապետի հետ

Հունիս 24,2015 19:30

Հունիսի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ ԼՀ փոխվարչապետ, ԼՀ էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչինսկու հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական տնտեսական համագործակցության խնդիրների լայն շրջանակ: Փոխվարչապետ Պիխոչինսկին նշեց, որ Լեհաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա կարծիք հայտնեց, որ, չնայած երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացման դրական տեմպերին, դրանք դեռևս հեռու են բավարար համարվելուց և չեն համապատասխանում առկա ներուժին՝ կարևորելով հատկապես զբոսաշրջության ոլորտը, քանի որ Հայաստանի հարուստ պատմական ժառանգությունը մեծ գրավչություն է պարունակում լեհ զբոսաշրջիկների համար: Որպես համագործակցության այլ կարևոր ուղղություններ նշվեց նաև տարբեր ոլորտներում համատեղ ձեռնարկությունների հիմնումը:

Իր հերթին դեսպան Ղազարյանը առաջարկեց որպես համագործակցության կարևոր ուղղություն դիտարկել նաև տեղեկատվական տեխնոլոգիաները ոլորտը, որը ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեհաստանում զարգանում է բավականին արագ տեմպերով: ՀՀ դեսպանը փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց այն կարևոր հանգամանքի վրա, որ 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական Տնտեսական Միության անդամակցությունը նոր հնարավորություններ է ընձեռնում լեհական ընկերությունների համար Հայաստանում ներդրումներ կատարելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930