Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը

Հունիս 24,2015 19:35
SDHK

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս պահին Բաղրամյան պողոտայում սոցիալական արդարության համար պայքարող երիտասարդներին: ՍԴՀԿ վստահ է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կամայական որոշման արդյունք է, որի հետևում կա կոռուպցիոն հսկայական ստվեր: Տնտեսական բոլոր հիմնավորումներով ակնհայտ է, որ մեր երկրի էներգետիկ ռեսուրսը ունի ավելի էժան հոսանք մատակարարելու ամբողջական ներուժ:

Հնչակյան կուսակցությունն իր կազմակերպչական ողջ  հնարավորությամբ մասնակցել և մասնակցելու է խաղաղ բողոքի ակցիաներին՝ դրա հետ միասին կոչ անելով դատապարտել այս հանրահավաքն այլ տիրույթ տեղափոխելու ցանկացած փորձ: ՍԴՀԿ նաև դատապարտում է մեկ օր առաջ տեղի ունեցած բռնարարքը, ուժի կիրառումը, որը ոչ միայն անհամաչափ, էր, այլ նաև աչքի էր ընկնում հատուկ դաժանությամբ:

Իշխանությունները պետք է տեղի տան ժողովրդի արդար պահանջներին, վայրկյան առաջ լուծեն խնդիրը,  և, դրա հետ միասին, օբյեկտիվ, ամբողջական քննություն իրականացնեն ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների հետ կապված:

Երկրի էներգետիկ անվտանգությունը չի կարող վտանգված լինել մի քանի կոռումպացված չինովնիկների պատճառով:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930