Օրվա լրահոսը
Իսոն կալանավորվել է ոչ թե սպանության, այլ՝ ապօրինի զենքի մեղադրանքով. «Փաստինֆո»
Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը (Իսոն) երեկ կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բայց հետաքրքրական է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ոչ թե սպանության, այլ՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդված։ Մինչդեռ օրեր առաջ
Ամիրխանյանը՝ արտերկրյա հիմնի հեղինակ
Կոմպոզիտորը համոզված է, որ դեռ անդրադառնալու ենք Հայաստանի հիմնին Անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հանրահայտ ու սիրված երգապնակում նաեւ հիմներ են, այդ թվում՝ հայոց բանակի, Երեւանի պետական համալսարանի, Գյումրիի մանկավարժական համալսարանի, Հայ բարեգործական ընդհանուր միության, «Այբ» ավագ դպրոցի եւ այլն: Այդ ցանկը վերջերս համալրվեց նաեւ նոր՝ Գերմանիայի Լորշ քաղաքի հիմնով: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտորին խնդրեցինք
Իեն Անդերսոնի նոր ալբոմը՝ ապրիլի 14-ին
Բրիտանական պրոգրեսիվ ռոքի լեգենդ, Jethro Tull-ի առաջատար Իեն Անդերսոնի նոր ձայնասկավառակը, որը կոչվում է Homo Erraticus, լույս կտեսնի ապրիլի 14-ին: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Jethro Tull-ի պաշտոնական ինտերնետային կայքում հունվարի 31-ին: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ դրա հետ մեկտեղ՝ ապրիլին կմեկնարկի նաեւ Անդերսոնի 2014թ. լայնածավալ շրջագայությունը, որի ընթացքում նոր սկավառակը կհնչի ամբողջությամբ, ինչին
Բողոքի ձա՞յն, թե՞ հուսահատության ճիչ
Ժամանակն է մի կողմ դնելու վարդագույն ապակիներով ակնոցները Ես իմ անկախ Հայաստանի արժանավոր զավակն եմ՝ համոզված հայրենասեր: 1991թ. տասնութ տարին դեռ նոր բոլորած երիտասարդիս համար Հայաստան երկրի անկախացումը պայքարով ձեռք բերված հաղթանակ էր, որը մեծ ապագա էր խոստանում հասուն կյանք մտնող՝ վարդագույն ապակիների միջով կյանքի հեռուները երազող ու պատկերացնող երիտասարդին: Հայրենասիրական ոգով տոգորված, իմ անձը
Ճնշելը հիմարություն է
Եթե իմ նպատակը երիտասարդներին օգնելն է, որ նրանք, թոշակի անցնելիս, արժանապատիվ ծերություն վայելեն, ես պետք է բացատրեմ այդ երիտասարդներին, որ թոշակ կուտակելն իրենց ձեռնտու է: Եթե նրանք չեն համոզվում, չեն հավատում, ապա «զոռել» պետք չէ: Ես իմ օրինակով ցույց կտամ, որ կամավոր մասնակցելով այդ համակարգին՝ ես 5 տարուց հավաքել եմ այսինչ գումարը, իսկ 10 տարուց,
Լեւոն Զուրաբյան. «ԿԲ-ն իրավունք ունի հայտարարել ամեն ինչ` անգամ ապօրինություն կամ հիմարություն»
«ԿԲ-ն իրավունք ունի հայտարարել ամեն ինչ` անգամ ապօրինություն կամ հիմարություն: Այլ հարց է` դա պատիվ բերո՞ւմ է նրանց»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով Կենտրոնական բանկի տարածած հայտարարությունը: Հիշեցնենք, որ այսօր տարածած հայտարարությամբ, Կենտրոնական բանկը հորդորում է «ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ
Գալուստ Սահակյանը`Սերժ Սարգսյանի ցողունային բջիջների պատվաստման մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց Սերժ Սարգսյանին այդքան գումար՝ ցողունային բջիջներ պատվաստելու համար: Գալուստ Սահակյանը հարցն անհեթեթ որակեց ու հավելեց, որ ամեն մարդ կարող է իր մոտեցումներով իր առողջական խնդիրները հոգալ. «Ինչո՞ւ է հասարակությունը հետաքրքրված ուրիշի կյանքով»: Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը երկիրը ղեկավարող անձի մասին է, որը
Նախկին համանախագահը ցավում է Հայաստան-ԵՄ զրոյական արդյունքի համար
«Ցավում եմ, որ 14 տարի շատ արդյունավետ աշխատել է Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, բայց այդ տարիների ընթացքում առաջին անգամ համատեղ հայտարարություն չի եղել, նիստը Ստրասբուրգում, ըստ էության, տապալվել է»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց հանձնաժողովի նախկին համանախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ մամուլում այսօր հրապարակումներ կային այն մասին, որ փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում նախատեսված ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի
Գազի պարտքի «կինդեր սյուրպրիզն» ու գազի գին հաշվելու խորհրդավոր բանաձևը
Արտակ Դավթյանն արձագանքեց. «Ես գազի մարդ չեմ, ոչ էլ պարոն Սաֆարյանն է գազի մարդը, եկեք այդ մանրուքների մեջ չմտնենք: Եթե որոշակի մարդիկ կան, որոնք ինչ-ինչ մեղքեր են գործել, պատասխանատվության են ենթարկվելու»:
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը
Ալեքսանդր Իսկանդարյան. Պատերազմի հավանականությունը 0-ական է (Տեսանյութ)
Մինսկի խումբը արդարության մարտիկ չի կամ չի երդվել Աստվածաշնչի վրա, որ միայն ճիշտն է ասելու, եւ ոչ էլ պատժիչ խումբ է, որ մեղավորներին պատժի.«Մի կրակեք դաշնակահարի վրա, նա անում է այնքան, որքան կարող է»,-հայտնի ֆիլմի վերնագիրը ցիտեց նա:
Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից 17 տարի հետախուզման մեջ գտնվող անձի են հայտնաբերել
Փետրվարի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ին, որը 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Նաիրա Զոհրաբյանը հեգնեց. «ՀՀԿ կուսակցության անվան գազի հանձնաժողով»
«Եթե ՀՀԿ-ն ուզում է գազի խնդրով հանձնաժողով ստեղծել, քավ լիցի, թող ստեղծի, մենք կարող ենք դա ՀՀԿ կուսակցության անվան գազի հանձնաժողով անվանել: Որևէ ամբիցիա չունենք: Կարևորը հանրությանն ու կուսակցություններին հուզող հարցերի պատասխանները հնչեն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հարցին` ԲՀԿ-ն իշխանափոխության հարցը դիտարկո՞ւմ է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իշխանափոխություն ասելով՝ իշխանափոխություն
Սամվել Նիկոյան. «Բոլորը նորմալ են համարում, որ 80 տոկոսը մերը չէր։ Ա՛յ, երբ այդ 20 տոկոսն էլ տվեցինք, սկսեցին աղմկել». «Հայոց աշխարհ»
Ես չեմ ասում՝ ինչո՞ւ 80 տոկոսն օտարվեց. եթե հնարավորություն ունենայինք, վստահ եմ՝ մեր իշխանությունները չէին դիմի այդ քայլին։
Վահագն Խաչատրյան. «Կասկածում եմ այդ 1,5 տոկոսի հաշվարկի իրատեսության վրա». «Չորրորդ իշխանություն»
Երեկ կառավարության հերթական նիստում, մինչեւ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ վերջերս ԶԼՄ-ների կողմից հրապարակումներ են եղել, որտեղ նշվում էր, որ Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի, ինչը, ըստ կառավարության՝ չի համապատասխանում իրականությանը։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը շտապեց ջուր լցնել կառավարության ջրաղացին՝ կրկնելով սույնը։ «Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճը երկրում
Սուքիաս Ավետիսյան. «Կառավարությունը երբեմն հապաղում է». «Հայոց աշխարհ»
Հայաստանին չի տրվում այնպիսի բարձր կալորիականությամբ գազ, ինչպիսին վաճառվում է Եվրոպային:
Լեւոն Զուրաբյան. «Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես մի սովորական ժուլիկ»
«Ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ նաև խորհրդարանում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա` ընդդիմության միասնությունը հնարավորություն է տալիս էապես օրակարգ թելադրել. «Խորհրդարանում մթնոլորտը փոխվել է, ամեն օր ճշմարտություններ են բացահայտվում»: Ըստ Զուրաբյանի նախորդ քառօրյան հետևյալ դասը տվեց. «Պարզվում է, որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը որդեգրել
Բա ո՞ւմ մեղադրեն, եթե ոչ նախագահին. «Չորրորդ իշխանություն»
ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է, որ «Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։ Հայաստանում, իհարկե, այս առումով փոքր-ինչ ծիծաղելի իրավիճակ է, որովհետեւ այնպես է ստացվել, որ նախագահը Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում՝ նա ակնհայտորեն չի կարդացել Սահմանադրության 49-րդ հոդվածը։ Եթե կարդացած լիներ՝ բողոքի
ՀՅԴ-ում միանշանակ չեն ընկալում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը
ՀՅԴ-ն կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին`այսօր խորհրդարանական ճեպազրույցներում լրագրողներից մեկը հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Պատասխանը հետեւյալն էր. «Նախ պետք է հասկանանք, ի՞նչ հանրահավաք է, ի՞նչ հարցեր են բարձրացվելու, պետք է հասկանանք, որ այնպես չլինի, որ կարծիքները ու հայտարարությունները իրար կտրուկ հակասեն: Այնպես չլինի, որ հանկարծ նոր մոդելներ առաջարկեն ու ժողովրդին գցեն թյուրիմացության մեջ
80 երեխա ավելի պակաս է մահացել, քան նախորդ տարիներին
Մայրական եւ մանկական մահացությունների ցուցանիշը մեր երկրում վերջին մեկ տարում կտրուկ նվազել է: Առաջին անգամ 1000 ծնունդի հաշվարկով մանկական մահացությունը գրանցվել է 10 պրոմիլեից ներքեւ, ինչը առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի հավաստմամբ՝ Հայաստանի նման երկրի համար բավականին լավ ցուցանիշ է: Չնայած, որ Եվրոպական երկրների չափանիշներով, այդ ցուցանիշները դեռեւս նվազելու
Արմեն Ռուստամյան. «Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի»
«Դեռ պարզ չէ, ինչ է նշանակում նստել քննարկել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով հարցին`Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ ձևաչափով պատրաստ է նստել քննարկել գազային պայմանագրերի ուսումնասիրման հարցը, ինչպե՞ս դա կմեկնաբանեք: «Մենք այդքան առաջարկներ արեցինք նստել-քննարկելու վերաբերյալ, դեռ ավելի վաղ, բայց բոլորը մերժվեցին: Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի, ես չգիտեմ: Մենք
ԿԳՆ-ն՝ դպրոցներում և մանկապարտեզներում ճնշումների մասին
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները բազմիցս հայտարարել են, որ համատարած ճնշումներ են իրականացվում ՀՀ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում` աշխատակիցներին պարտադրում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր, թեև օրենքով դրա իրավունքը չկա: Երեկ էլ «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած «Իրավունքի նվաճման» երթը մեկնարկեց ԿԳՆ-ի շենքի մոտից, ու նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը պարզաբանեց. «Պատահական չէ, որ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի երթը
Կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող դրույթները կասեցված չեն, վիճարկման փուլում են. ԿԲ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ աշխատակարգային որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվել վերը նշված որոշման կատարումն ապահովելու և վիճարկվող դրույթների կասեցումից բխող գործողություններ ձեռնարկելու պահանջներով բազմաթիվ գրություններ: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անհրաժեշտ է համարում անդրադառնալ մտահոգությունների և տարակարծությունների տեղիք տվող խնդիրներին: Հարկ
Մրցակցության, թե՞ մենաշնորհ. Ինչո՞ւ են ավիաընկերությունները խուսափում հայկական «բաց երկնքից». «Մեդիալաբ»
Ինչո՞ւ են ավիաընկերությունները խուսափում հայկական ավիաշուկայից, այս խնդրի շուրջ «Մեդիալաբը» զրուցեց Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հետ: –Պարոն Մովսիսյան, ոլորտի ազատականացման մասին հայտարարելուց հետո քանի՞ ընկերություն է ցանկություն հայտնել գործունեություն ծավալել դաշտում: -Միայն «Էյր Արմենիա» ընկերությունն է լրացուցիչ մտել շուկա, նոր այլ ընկերություններ ցանկություն չեն հայտնել: –Ինչո՞ւ ավիաընկերությունների հետաքրքրությունը մեծ
Ժիրայր Լիպարիտյան. «Ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքը, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն Քոչարյանն է գալիս կրկին ». «Իրատես de facto»
Իմ կարծիքով՝ Քոչարյանի 10 տարիները մեզ համար կորսված, նույնիսկ վնասակար տարիներ էին և պետականության կառուցման տեսակետից, և տնտեսության։
ՕԵԿ-ը ՌԴ միգրացիոն նոր օրենքի շուրջ քննարկում է կազմակերպում
ՕԵԿ-ը վաղը շահագրգիռ անձանց հետ կազմակերպելու է քննարկումներ, որպեսզի որոշումներ կայացվեն միգրացիայի հետ կապված ՌԴ նոր օրենքի շուրջ, ինչը, ըստ էության մեծ խոչընդոտ է դարձել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող հայերի համար: Այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեցին ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը: Բանախոսները տեղեկացրեցին, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նաեւ գրությամբ դիմել է
Մագիլի քարանձավը վտանգված չէ՞
«Ամբողջ հայ ժողովուրդն է Կարմիր գրքում, ինչ են խոսում Մագիլի քարանձավում Կարմիր գրքի կենդանիների մասին»,- այսօր «Տեսակետ ակումբում բավականին վրդովված ասաց Մագիլի քարանձավը շահագործել պատրաստվող ընկերության ներկայացուցիչ Սմբատ Դավթյանը: Նրա պնդմամբ՝ այն, որ բնապահպանները վստահեցնում են, թե Մագիլի քարանձավում անթույլատրելի է նման ծրագիր իրականացնել՝ քարանձավը շահագործել, Մագիլի քարանձավը հնարավոր է շահագործել այնպես, որ Կարմիր գրքում
Բազմակուսակցական Հայաստան – 9
Ինչպես ժամանակի ընթացքում տեսանք ու համոզվեցինք, նժդեհականությունը շատերը չափազանց յուրովի են ընկալում ու հաջողությամբ ծառայեցնում են իրենց քաղաքական ու մանավանդ հակաքաղաքական իմպրովիզներին:
Պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ քրեական գործով ամբաստանյալ Է. Հ.-ն դատաքննության ժամանակ հայտնել է, որ նախաքննության ընթացքում ոտնահարվել են իր իրավունքները: Պարզվել է նաև, որ ըստ քրեական գործերի
Երեք մարզաձեւերում «չեն սպասել» օլիմպիական խաղերի բացման արարողությանը
Այսօր երեկոյան Սոչի առողջարանային քաղաքի «Ֆիշտ» ստադիոնում տեղի կունենա 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մինչեւ փետրվարի 23-ը շուրջ 100 երկրների մարզիկներ 15 մարզաձեւերում կվիճարկեն մեդալների 98 հավաքածու: Սակայն երեք մարզաձեւերում՝ սնոուբորդ (սլուպսթայլ մրցաձեւ), գեղասահք (թիմային առաջնություն, որն անցկացվում է 1-ին անգամ) եւ ֆրիսթայլ, նախնական փուլի մեկնարկներն արդեն տրվել են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sochi2014.com-ի