Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ԿԲ-ն իրավունք ունի հայտարարել ամեն ինչ` անգամ ապօրինություն կամ հիմարություն»

Փետրվար 07,2014 14:05

«ԿԲ-ն իրավունք ունի հայտարարել ամեն ինչ` անգամ ապօրինություն կամ հիմարություն: Այլ հարց է` դա պատիվ բերո՞ւմ է նրանց»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով Կենտրոնական բանկի տարածած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ այսօր տարածած հայտարարությամբ, Կենտրոնական բանկը հորդորում է «ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և հանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

Պատգամավորի խոսքով, այդ հայտարարությունը ընդամենը արհամարհանք է ՍԴ կայացրած որոշման նկատմամբ: Ըստ Զուրաբյանի, այնպես չէ, որ ՍԴ-ն տարիների ընթացքում չի հասել նրան, որ իր հանդեպ հարգանքը զրոյացնի, բայց այս որոշումը ցույց տվեց, որ ՍԴ-ն էլ ունակ է ճիշտ որոշումներ ընդունելու: Եվ ահա` իշխանություններն ու գերատեսչությունները ցույց են տալիս, թե ՍԴ գոյություն չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728