Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին համանախագահը ցավում է Հայաստան-ԵՄ զրոյական արդյունքի համար

Փետրվար 07,2014 13:37

«Ցավում եմ, որ 14 տարի շատ արդյունավետ աշխատել է Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, բայց այդ տարիների ընթացքում առաջին անգամ համատեղ հայտարարություն չի եղել, նիստը Ստրասբուրգում, ըստ էության, տապալվել է»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց հանձնաժողովի նախկին համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ մամուլում այսօր հրապարակումներ կային այն մասին, որ փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում նախատեսված ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, ըստ էության, տապալվել է  ։ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-ամյա գործունեության պատմության մեջ առաջին անգամ չի հաջողվել նիստի արդյունքում եզրափակիչ հայտարարություն ընդունել։

«Ցավում եմ, որ այդ պատասխանատվությունն ընկավ մեր պատվիրակության վրա, որն, ըստ էության, մեծ հաշվով պատասխանատու չէ տարվող այլ արտաքին քաղաքականության համար, ինչը բերեց նման արդյունքի»,- ասաց տիկին Զոհրաբյանը`հավելելով, որ նման արդյունք, այնուհանդերձ, կարելի էր կանխատեսել` սեպտեմբերի երեքի որոշումից հետո:

Պատգամավորը նկատեց, որ միակ երկիրը, որը Եվրախորհրդարանը համատեղ նիստերից հետո համատեղ դեկլարացիաներ չէր ունենում՝ Ադրբեջանն էր:

Հանձնաժողովի նախկին համանախագահը նաեւ հավելեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը նախկինում միշտ եղել է արդյունավետ, հայանպաստ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728