Լրահոս
Օրվա լրահոսը

Մագիլի քարանձավը վտանգված չէ՞

Փետրվար 07,2014 12:09

«Ամբողջ հայ ժողովուրդն է Կարմիր գրքում, ինչ են խոսում Մագիլի քարանձավում  Կարմիր գրքի կենդանիների մասին»,- այսօր «Տեսակետ ակումբում բավականին վրդովված ասաց Մագիլի քարանձավը շահագործել պատրաստվող ընկերության ներկայացուցիչ Սմբատ Դավթյանը:

Նրա պնդմամբ՝ այն, որ բնապահպանները վստահեցնում են, թե Մագիլի քարանձավում անթույլատրելի է նման ծրագիր իրականացնել՝ քարանձավը շահագործել, Մագիլի քարանձավը հնարավոր է շահագործել այնպես, որ Կարմիր գրքում գրանցված չղջիկներին որեւէ վտանգ չսպառնա եւ նույնիսկ հնարավոր կլինի 10 աշխատատեղ բացել:

Պարոն Դավթյանը վստահեցնում է, որ դեռ 2011թ. բնապահպանության եւ մշակույթի նախարարությունները այս ծրագրին տվել են դրական եզրակացություն:

Իսկ թե ինչու է նախարարությունը այժմ վստահեցնում եւ պնդում, թե   ծրագրին դրական եզրակացություն չի տվել, պարոն Դավթյանը դժվարացավ պատասխանել:

Մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728