Օրվա լրահոսը

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ավելորդ հուզականությունից և գործողություններից

Կ Ո Չ Վերջին զարգացումների հետ կապված՝ «Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ավելորդ հուզականությունից և գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել վիրահայությանը ու, մասնավորապես նրա բարի համբավին: Մենք համոզված ենք նրանում, որ ցանկացած խնդիր կամ հարց, որ կարող է առաջանալ տարբեր խմբերի միջև, Համայնքը, հանուն ընդհանուր շահի, պիտի իր մեջ ուժ

«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ-ն «քցել» է իրանցիներին եւ 76 մլն դրամով վաճառել գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութը․ «Փաստինֆո»

Իրանի Իսլամական Հանրապետության «Խաք Թալայ Թոուս» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության գործով երկու ամբաստանյալներն այսօր դատապարտվեցին ազատազրկման: «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Արմեն Գևորգյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անձնագիր կեղծելն ու օգտագործելը և դատապարտվեց 6 տարվա

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է

Այսօր, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում  է ունեցել  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում  Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել  պարզաբանումներ:  Այնուհետև, նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի

Խլված հեռուստաաշտարակը վերադարձրեցին ԳԱԼԱ հեռուստաընկերությանը

Այսօր Գյումրու ավագանու նիստի լրացուցիչ հարցերից մեկը վերաբերում էր Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունից դեռևս 2008 թվականին` նախագահական ընտրությունների թոհուբոհի ժամանակ խլված հեռուստաաշտարակին: Երկրի բարձրագույն իշխանությունները Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին լավ ու վատ արեցին ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ` քաղաքապետին  պարտադրելով տեր կանգնել  Վազգեն Սարգսյան 6ա հասցեում գտնվող տիրազուրկ հեռուստաաշտարակին ու այն նույնիսկ վարձակալությամբ չտրամադրել հեռուստաընկերությանը: Այսպիսով` ամեն

Ներքին Շենգավիթցիները ցատկոտելով են ման գալիս, որ փոսերը չընկնեն

Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ իրենց փողոցը երբ է ասֆալտապատվել: Երեւանի քաղաքապետարանի` ամեն տարի արվող միլիոնավոր քառակուսի մետր ասֆալտապատումից այս փողոցի բնակիչներին ոչ մի տարի, անգամ, մի քառակուսի մետր բաժին չի ընկնում: Այդ փողոցով երթեւեկելիս ամեն օր մարդիկ ստիպված են լինում, ցատկոտել ջրափոսերի վրայով, ավտոմեքենաների վարորդն էլ ծուռումուռ են երթեւեկում, որ

Նախաքննության մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել. Առաջին ատյանի դատարան

ՀՀ-ում քիչ են այն դատական գործընթացները, որոնց ժամանակ կայացվում են արդարացի որոշումներ: Արդեն տեղեկացրել ենք ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով կայացրած արդարացի որոշման մասին: Հիշեցնենք, որ դատարանը բավարարել էր Լուսինե Փարսադանյանի և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Անի Չատինյանի, Արայիկ Զալյանի բողոքը՝ վարույթն

ՄՄ-ին մեր անդամակցելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդեցության ունենալ Եվրոպայի հետ մեր հանձնառություններն իրականացնելու ճանապարհին․ Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպառլամենտի մեր գործընկերներին մեր հանդիպումը պատշաճ կերպով կազմակերպելու և կառուցողական աշխատանքային մթնոլորտի ապահովման համար: Ողջունում եմ ներկայացված զեկույցի նախագծի հեղինակներին` պարոն Դոլիձեին և պարոն Պրոտասևիչին  հետաքրքիր ու օգտակար

Պե՞տք էր ստորագրել համատեղ հայտարարություն՝ ամեն գնով, թե՞ ճիշտը չստորագրելն էր․ (Տեսանյութ)

Հայաստան- Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի՝ Ստրասբուրգում կայացած նիստը, որը չավարտվեց համատեղ հայտարարությամբ, ինչպես սովորաբար լինում է, դարձել է լուրջ քննարկումների առարկա: Պատվիրակության ոչ իշխանական մասը գտնում է, որ հայտարարությունը չստորագրվեց պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Ֆարմանյանի միանձնյա եւ չարդարացված որոշման արդյունքում: Պարոն Ֆարմանյանը հակադարձում է, որ հնարավոր չէ Հայաստանը ստորագրի համատեղ հայտարարության տակ, որը բարենպաստ

Հիմնական թեման՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս դրությունը և ապագա ուղղությունները որոշելն էր․ Պարզաբանում է ԵՄ ներկայացուցիչը․ «Ազատություն»

Օրեր առաջ Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Քաբռնոխը հայտարարություն է արել, որում տեղ են գտել նիստի հետ կապված ԵՄ պարզաբանումները: Եվրամիության ներկայացուցիչը նշում է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հանդիպման հիմնական թեման եղել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս դրությունը և ապագա ուղղությունները որոշելը: ԵՄ պատվիրակության համար ամենակարևոր առաջնահերթությունը

Օպերայի աշխատակիցները փոխնախարարին վերջնաժամկետ են տվել (Տեսանյութ)

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ ինքն անձամբ է խնդրել, որ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը գա եւ խոսի թատրոնի աշխատակիցների հետ: «Սա այնպիսի միջադեպ էր, որ իմ աշխատանքային պրակտիկայում նման բան չէր եղել: Մեր թատրոնում միայն ստեղծագործական կազմում 200-ից ավելի երիտասարդ ունենք, եւ պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցը սրվել

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

ՍԴ-ն մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը. «Փաստինֆո»

Ըստ «Փաստինֆո»- ի, Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը:    Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է, միջնորդել էր մինչև ՍԴ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Կկառուցվի լրացուցիչ ևս երկու բազմաբնակարան շենք

Երևանի ավագանին երրորդ նստաշրջանի առաջին նիստում քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Ներկայացնելով հարցը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն առանձնացրել է մայրաքաղաքի սոցիալ տնտեսական բոլոր այն ոլորտները, որոնց զարգացմանն են ուղղվելու բյուջետային լրացուցիչ հատկացումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս համատեքստում անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով լրացուցիչ

ИТАР-ТАСС. Մոսկվայում հայ կեղծ գնդապետի են ձերբակալել

Մոսկվայում խարդախության կասկածով հայի են ձերբակալել, որը, ներկայանալով որպես պաշտպանության նախարարությունում աշխատող գնդապետ, մարդկանց առաջարկում էր զեղչով գործարք կատարել: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Օգտագործելով սոսնձված նկարներով կեղծ փաստաթղթեր, չարագործը, ներկայանալով պաշտպանության նախարարության գնդապետի կոչումով աշխատակից, հետաքրքրված անձանց առաջարկում էր խոշոր զեղչերով ձեռք բերել բնակարաններ, ինչպես նաև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ: Բացի այդ, նա նաև առաջարկում էր

Առաջիկայում Վանաձորը ճգնաժամային կառավարման կենտրոն կունենա

Կենտրոնում կաշխատեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք:

Հայերեն ցուցանակները զիջում են օտարալեզու ցուցանակներին (ֆոտոշարք)

Տիկին Հովյանը համոզված է, որ այս խնդիրը գալիս է նրանից, որ տնտեսվարողները օտարամոլ են և կարծում են`իրենց բիզնեսն առաջխաղացում կունենա, եթե իրենք օտարալեզու ցուցանակներ փակցնեն:

Յուրա Մովսիսյանն սկսել է մարզվել հիմնական խմբում

Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է ձմեռային ուսումնամարզական հավաքը Պորտուգալիայում: Ակումբի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ վնասվածքից ապաքինվել եւ հիմնական խմբի հետ մարզվել սկսել են հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Պատրիկ Էբերտը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` spartak.com–ի  

Նոր մանրամասներ` ահասարսուռ ինքնասպանության դեպքից

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը (լուսանկարում) Aravot.am-ին նոր մանրամասներ հաղորդեց փետրվարի 9-ին Ստեփանավանում տեղի ունեցած ահասարսուռ ինքնասպանության դեպքի մասին: Քաղաքապետի պատմելով, կնոջ, մոր եւ զոքանչի աչքի առջեւ 2-րդ հարկից իրեն ներքեւ գցած 33 ամյա երիտասարդը գործազուրկ էր ու հարբեցող: Ինքնասպանության պահին երիտասարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նա նորմալ հարաբերություններ է ունեցել կնոջ հետ, դեպքի ժամանակ

Հանդիպում Սիրիայի հակամարտության կողմերի միջև՝ խաղաղության բանակցությունների շրջանակներում. «Ամերիկայի Ձայն»

Սիրիայում շարունակվում են շրջափակման մեջ գտնվող Հոմս քաղաքի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն առաքելուն ուղղված աշխատանքները ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին երեքշաբթի օրը համատեղ բանակցություններ է անցկացնում Սիրիայի կառավարության և երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների միջև: Ժնևում Սիրիայի հարցի շուրջ անցկացվող բանակցությունների նոր փուլի երկրորդ օրը Լախդար Բրահիմին ջանքեր

«Խուլիգանություն». Սերգեյ Դանիելյանը` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

«Ողջունում եմ երկու ձեռքով, շատ լավ են արել, ու լավ կլիներ բոլորը միանան, ոչ թե անհատ-անհատ կարծիք հայտնեինք այս երեւույթի կապակցությամբ: Նաեւ լավ կլիներ, որ էլի կոլեկտիվներ միանան, գործադուլ անեն: Յուրաքանչյուր քաղաքական ընդվզում ողջունելի է, մանավանդ` այս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խայտառակության դեմ»,- Aravot.am-ի հարցին պատասխանելով` «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել ու բեմ դուրս չի եկել,

Մոսկվան դեռ չի արձագանքել հայ ներգաղթյալների համար վիզային ռեժիմը մեղմացնելու խնդրանքին. «Ազատություն» ռադիոկայան

Երևանը Մոսկվային խնդրում է մեղմացնել վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Արթուր Միսաքյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ռուսական «Իզվեստիա» պարբերականի տեղեկությունն այն մասին, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օրերս նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշևին՝ ռուսական միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու և Ռուսաստանում հայաստանցի ներգաղթյալների գտնվելու պայմանները մեղմացնելու խնդրանքով՝

«Եվրոպական փաթեթի» լույսն ու ստվերը

Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր զարգացումներ են սպասվում: Վիլնյուսի գագաթաժողովից հետո ստեղծված իրավիճակը հասկանալու համար Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ կքննարկվի «Եվրոպական փաթեթը»: Aravot.am-ը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց`«Եվրոպական փաթեթը» նոր շա՞նս է հարաբերությունների սերտացման համար: Պարոն Սարգսյանը պատասխանեց. «Որքան ես եմ հասկանում, դա ներառում

«Հայաստանի երիտասարդական նվագախումբը հիացրեց Մոսկվային», կամ ևս մեկ անգամ մշակութային դիվանագիտության մասին

Սույն տողերի հեղինակի մոտ, ով մի քանի տարի աշխատել է Հայաստանի ԱԳՆ համակարգում, տարիների ընթացքում ձևավորվել է մի կարծիք, ըստ որի, այսպես կոչված մշակութային դիվանագիտությունը երբեմն, եթե չասենք՝ հաճախ, ավելի մեծ դիվիդենդներ է բերում երկրին, քան ավանդականը, այն էլ մեր նման հարուստ մշակույթ ունեցողներիս… Դրանում ևս մեկ անգամ համոզվեցի, երբ մի քանի օր առաջ պատահաբար

«Հանելուկ». Այն ինչն է, ինչը, որ զանգում է , վաճառում է, խաբում է ու չի պատժվում

«Ալո, բարի մարդ, բարեւ ձեզ, խնդրում ենք օգնեք 6-ամյա Ալվարդիկին, որը տառապում է քաղցկեղով, ապրում է սոցիալական վատ պայմաններում, չունի գումար, որ բուժվի, մասնագետները նրան խորհուրդ են տալիս գնալ Գերմանիա: Ձեզ անհրաժեշտ է գնել մեր ամսագիրը, որտեղ զետեղված են հրաշալի ու բազմազան, հետաքրքիր հարցազրույցներ, բաղադրատոմսեր, խորհուրդներ…ամսագիրն արժե ընդամենը 600 դրամ, ե՞րբ կցանկանաք, որ առաքենք եւ

«Իրենց կամքով» եկածներին ավտոբուսով հետ տարան. «Ա1+» (տեսանյութ)

Ավտոբուսներով Սարդարապատ և Մուսալեռ թանգարանների մի խումբ աշխատակիցների այսօր տեղափոխել են Արմավիր քաղաքում գտնվող ՎՏԲ բանկ՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային ֆոնդ ընտրելու։ «Սարդարապատ» թանգարանի ոչ աշխատակիցները, ոչ փոխտնօրեն Արման Գուլխանյանը չեն կարողացել բացատրել , թե ինչու են միասնաբար բոլորն աշխատանքի ժամին եկել բանկ՝ ընտրության։ Արման Գուլխանյանը վստահեցրել է, թե ոչ ոքի պարտադրաբար չեն բերել՝ ֆոնդ ընտրելու։

Օպերայի ակտիվիստ դերասանը վախի՞ց հրշեջ ներկայացավ (Տեսանյութ)

Երեկ երեկոյան «Անուշ» օպերան տապալած ու բողոքի ցույց անցկացնող օպերայի աշխատակիցներն այսօր շփոթված ու վախեցած էին: Ինչպես տեղեկացրել ենք  այսօր կեսօրին նրանք կրկին նախատեսել էին բոյկոտել աշխատանքը եւ բողոքի ցույց անցկացնել: Բայց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այցը կանխել է նրանց մտադրությունը: Մեկ ժամից ավելի տեւած քննարկումից հետո օպերայից դուրս եկող աշխատակիցները փախչում էին լրագրողներից: Աշխատակիցներից

Հայ դահուկորդները որոշել էին իզուր ուժեր չվատնել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանն այսօր Սոչիում չմասնակցեցին դահուկային արագավազքի մրցմանը: Aravot.am-ը հեռախոսով կապվեց Սոչիում Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: «Մեր երկու դահուկորդներն էլ արագավազորդներ չեն: Դրա համար մարզիչները նրանց հետ միասին խորհրդակցելով նպատակահարմար չգտան մեկնարկել այս դիսցիպլինում` ուժերը խնայելով հաջորդ` իրենց նախասիրած մրցաձեւերի մեկնարկների

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Փետրվարի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930