Օրվա լրահոսը

Ստեփանավանում տեղի ունեցած դանակահարության հետքերով. Առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբերի 5-ին  Ստեփանավանում երկու անձի՝ Ա.Կռոյանի և Ռ.Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել առերևույթ հանցագործություն կատարած անձը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով քննիչի միջնորդությունը,

«Ինքս հիասթափված եմ արդյունքների բացակայությունից»

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը՝ մարտի 1-ի սպանությունների բացահայտման մասին

Թեւոսիկի եղբոր սպանության գործով կալանավորվածը ազատ է արձակվել. NEWS.am

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Տիգրան Ասատրյանն ազատ է արձակվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը նշեց, որ նրա խափանման միջոց կալանքը չի երկարացվել, քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրություն է ընտրվել: Նա նշեց, որ քննիչը այդ որոշումը պատճառաբանել է, թե կալանքի տակ պահելու հիմքերը բավարար չեն:   Մանրամասները կարող եք կարդալ`

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող  անձանց: Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրեց մեր հանրապետությունում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքները արդյունավետ համակարգելու նպատակով իրականացված միջոցառումները, ինչպես և պատվիրակությանը հանձնեց վերջին շրջանում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ու տեսանյութերը: Ընդգծելով

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ դիվանագիտական դպրոցի ուսանողներին

Հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ  ժամանած Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Կարեն Միրզոյանը կարևորել է ավանդական բնույթ ստացած ապագա դիվանագետների այցը Արցախ՝ նրա քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին մանրամասն կարծիք կազմելու առումով։ Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը

Նիլս Մուժնիեկս. «Կարեն Պետրոսյանի աճյունը անպայման պետք է վերադարձվի»

«Ցանկացած գերեվարված անձ, որ մահանում է, նրա աճյունը պետք է վերադարձվի, ներառյալ Կարեն Պետրոսյանինը»,-դիտարկմանը, թե իր շարքային մտահոգությունները գուցե չհետաքրքրեն ՀՀ քաղաքացիներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերեվարված անձինք ենթարկվում են բռնության, չի վերադարձվել Կարեն Պետրոսյանի աճյունը, ինչ կատարվեց Գուրգեն Մարգարյանի հետ, մինչդեռ ԵԽ-ի կողմից չեն հնչում համապարփակ գնահատականներ, լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ԵԽ

«Թող քո բոլոր մտադրություններն իրագործվեն». Ռուս երեխաների երգը՝ Պուտինի ծննդյան տարեդարձի առիթով. (Տեսանյութ)

Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ երեխաների կատարմամբ երաժշտական հոլովակ է թողարկվել: «Աշխարհում կա մի մարդ Պետերբուգից, ինչպես և մենք: Նրա կյանքը կարծես երազային դար լինի», – քաղցրիկ, հանդարտ մեղեդիով երգը երգում է «ԽԻՏրուշկի» կոչվող երեխաների խումբը: Հիմնականում սպիտակ շորերով երևացող երեխաները Պուտինին մաղթում են, որ իրականացնի իր բոլոր ծրագրերը. «Ծնունդդ շնորհավոր, Ռուսաստանի նախագահ: Այս օրը և

ԵԽ հանձնակատարը խուսափեց ԼՂ-ին վերաբերող հարցի պատասխանից

«ԵԽԽՎ-ն ԵԽ քաղաքական կառույցներից է, ես նրանցից անկախ եմ»,-Aravaot.am-ի հարցին  ԵԽԽՎ-ն արդյոք երկակի չափանիշներ չի՞ կիրառում, մասնավորապես ԼՂ մասին զեկույցի նախապատրաստումը, փոխանակ Ադրբեջանից պատասխան պահանջելու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, այսպես պատասխանեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: Նա ասաց, որ ԵԽԽՎ-ն իրեն ընտրում է, և ինքը մասնակցում է ԵԽԽՎ բանավեճերին: Անդրադառնալով ԼՂ զեկույցի պատրաստման

Կոմիտասի հոբելյանը նշվեց հին եւ նոր տոմարով

«Կոմիտասյան օրեր» փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա

Ամփոփելով «Հայ ֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը

Երեկ ամփոփվեց «Հայ ֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որի արդյունքները գոհացնում են փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանին: Ունեցել են գեղարվեստական բարձր արժանիքներով ներկայացումներ, որոնք սիրով են ընդունվել հանդիսատեսի կողմից. «Այս տարի հատկապես սիրվեցին «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», Վահան Բադալյանի «Մի լքիր ինձ»

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի հայ համայնքների երիտասարդների պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի հայ համայնքների երիտասարդների պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին. «Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, և Երևանի

12 կետերի կատարման գնահատականը լինելու է եռյակի անունից, ՀՅԴ-ն դրան չի միանալու. 1in.am

«Բոլորը հիշում են, որ մենք քառյակով ունեինք պայմանավորվածություն՝ ամփոփելու 12 կետերը: Նախկին մեր քննարկումների ժամանակ այս հարցը քննարկվել է, և մենք առաջարկել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն իր ամփոփումները կատարի, որպեսզի քառյակի նիստով մենք վերջնական միասնական փաստաթուղթ ունենանք: Մենք դիմեցինք մեր գործընկերներին, թե՝ օրերը մոտենում են, ունենք հստակ պայմանավորվածություն՝ ամփոփելու և վերջնական գնահատական տալու: Եվ պայմանավորվեցինք

Ծառուկյանի թեկնածության մասին. «Վերջին խոսքը Հանրապետականինն է»

ՀՀԿ պատգամավորի կարծիքով, Ծառուկյանի նախագահի թեկնածու առաջադրելը բարի ցանկություն է

Սխալների ուղղում՝ ԵՊՀ պատին

Երեւանի պետհամալսարանի շենքի պատերից մեկին հավանաբար հայերենի դասախոսի վրա «մուռ» պահած ուսանողներից մեկը կոպիտ տառասխալով գրել է զարթնել բառը: Ավելի ուշ զղջացել է կամ էլ երեւի ստուգարքը ստանալուց հետո սխալների ուղղում կատարել՝ դարձյալ համալսարանի պատին: Լուսանկարները՝ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 08.10.2014

Լեհաստանի առաջին տիկնոջ այցը Վայոց ձորի մարզ

2014 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էին այցելել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կամարովսկայան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները: Արենի գյուղի մոտ Լեհաստանի առաջին տիկնոջը աղ ու հացով դիմավորեցին Արենի համայնքի պարի խմբի սաները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ տիկնոջ՝ Մարիաննա Ղազարյանի հետ: Մարզպետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԱՐԵՆԻ-1 հնագիտական քարանձավ, որտեղ մասնագետների

Երդման արարողություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ավանդույթի համաձայն` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երդվում են հավատարիմ մնալ ուսուցչի մասնագիտությանը: Այս տարի շուրջ 1200 ուսանող կզինվորագրվի

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միացավ Գյումրիում կառուցվող «Թումո» կենտրոնի մասնաճյուղի կառուցման դրամահավաքին

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկով նախարարության աշխատակազմը միացավ Գյումրիում «Թումո» ուսումնակրթական կենտրոն հիմնելու համար կազմակերպված դրամահավաքին: «Թումո» կենտրոնը հնարավորություն է տալիս պատանիներին ստանալ կրթություն և ունենալ աշխատանք երկրի առաջատար ընկերություններում: Նախարարից մինչև առաջին կարգի մասնագետ այս նպատակով կազմակերպված դրամահավաքին անձնական ներդրում կատարելով մեկ միլիոն դրամ են հանգանակել և փոխանցել ի նպաստ «Թումո» կենտրոնի կառուցման համար

ԵԽ հանձնակատարը՝ Շահեն Հարությունյանի մասին. «15 տարեկան երեխային 4-5 տարվա բանտարկությունը նման է ցմահ բանտարկության»

«Հայաստանը պետք է զբաղվի գենդերային անհավասարության հարցերով և ուժեղացնի դատական մարմնի անկախությունը» խորագրով ասուլիսին այսօր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ արդարադատությունը ավելի «երեխայամետ պիտի լինի»: Այս առիթով հարց հնչեց՝ ի՞նչ գնահատական կտա այն մասին, որ Շանթ Հարությունյանի որդին՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին դատապարտում են 5-ամյա ազատազրկման: ԵԽ հանձնակատարը պատասխանեց. «Այս թեման

412.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 9-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 260 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ: NASDAQ OMX Armenia  

Գագիկ Ծառուկյանը համաձայն է, որ մեր մարզիկները մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի եւ ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիգեի համատեղ ասուլիսում մարզական լրագրողները ՀԱՕԿ-ի նախագահին հարցրին, թե մարզական հասարակայնությանը հետաքրքրում է` 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մեր մարզիկները մասնակցելո՞ւ են եւ այդ հարցով Պարոն Ծառուկյանն ի՞նչ քննարկումներ է ունեցել բարձրաստիճան հյուրերի հետ: «Ես որպես ՄՕԿ-ի անդամ համաձայն եմ, որ մեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին Հայաստանի հետ համագործակցության և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար: Նա նշել է, որ 2013թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը պատիվ է ունեցել նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի

ՀՊՃՀ ուսանողները տոնական երթ են կազմակերպել

«Էրեբունի- Երևան 2796» տոնակատարությանը ՀՊՃՀ ուսանողները ներգրավված են լինելու շուրջ 500 ուսանողներով: Տոնական միջոցառումների նախօրյակին ուսանողները սեփական նախաձեռնությամբ Երևանի, ինչպես նաև «Էրեբունի- Երևան 2796»-ը խորհրդանշող դրոշներով տոնական երթ են կազմակերպել: Այն մեկնարկել է ՀՊՃՀ գլխավոր մասնաշենքից և հասել Երևանի քաղաքապետարանի վարչական շենք: Ըստ էության, այս նախաձեռնությունը փորձնական բնույթ է կրել, քանի որ ուսանողների մասնակցությամբ հիմնական

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշման՝ 1239,1 տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի և 44,5 տոննա կորնգանի սերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանը հողօգտագործողներին անվճար տրամադրելու և 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։ Հատկացվող սերմացուները զտված, ախտահանված և պարկավորված վիճակում հանրապետություն են ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից։ Հաշվի առնելով սերմացուների

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ». Սերգեյ Մինասյան եւ Դանիել Իոաննիսյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի հետ: Թեման՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը եւ դրա հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

ՀՀ եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային անցակետը ձեւական կլինի մինչ այն պահը, երբ ՌԴ-ն կպահանջի, որ հսկողությունն ինքն է իրականացնելու

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` անցակետի ձեւական լինելու մասին պնդումները միայն ՌԴ-ի ցանկացած գործողություն արդարացնելու ընդունակներին կարող են բավարարել – Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ից՝ ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նիստում օրերս հայտնել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ կառույցների միջեւ փոխգործակցության եւ ԱՊՀ երկրների միջեւ տնտեսական համագործակցության բաժնի փոխտնօրենը`

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին մասնակցեց Մինսկում կայացած Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Խորհրդի օրակարգը ներառում էր շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում նաև` հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ: ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է

«Էրեբունու-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է. Հոկտեմբերի 11-ին Ժամը 900 – 2300 Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների – Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց թանգարան ընկած հատվածում Հոկտեմբերի 12-ին Ժամը 1100 – 1800 Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում

ԼՂՀ ԱԳՆ. «Որևէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը և նրա հիման վրա պատրաստվելիք բանաձևը չեն կարող ունենալ»

Հարց.  Ինչպե՞ս կմեկնաբանեք «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում ընդունված որոշումը։ Պատասխան.  Բացասական ենք գնահատում «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում օրերս ընդունված որոշումը։ Այն, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձևը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձևակերպումներ,

Թբիլիսիում Նորաշենի ամրացման աշխատանքներ են սկսվել

8 հոկտեմբերի 2014թ….Օր, որին թբիլիսահայերը սպասել են ավելի քան 20 տարի…Օր, երբ սկսվեց Թբիլիսիի կենտրոնում գժտվող հայկական Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները… Նորաշենի ամրացման աշխատանքների սկզբին նախորդում էր կառավարական հանձնաժողովի բազմամսյա աշխատանքը: Կառավարական հանձնաժողովի կազմում էին Վրաստանի Մշակույթի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի, Վրաց Պատրիարքարանի, «Բազմազգ Վրաստան» և «21 դար» կազմակերպությունների ներկայացուցիչները: Կառավարական հանձնաժողովի հիմնական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031