Օրվա լրահոսը
Տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է
«Էրեբունու-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է. Հոկտեմբերի 11-ին Ժամը 900 – 2300 Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների – Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց թանգարան ընկած հատվածում Հոկտեմբերի 12-ին Ժամը 1100 – 1800 Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում
ԼՂՀ ԱԳՆ. «Որևէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը և նրա հիման վրա պատրաստվելիք բանաձևը չեն կարող ունենալ»
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում ընդունված որոշումը։ Պատասխան. Բացասական ենք գնահատում «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում օրերս ընդունված որոշումը։ Այն, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձևը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձևակերպումներ,
Թբիլիսիում Նորաշենի ամրացման աշխատանքներ են սկսվել
8 հոկտեմբերի 2014թ….Օր, որին թբիլիսահայերը սպասել են ավելի քան 20 տարի…Օր, երբ սկսվեց Թբիլիսիի կենտրոնում գժտվող հայկական Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները… Նորաշենի ամրացման աշխատանքների սկզբին նախորդում էր կառավարական հանձնաժողովի բազմամսյա աշխատանքը: Կառավարական հանձնաժողովի կազմում էին Վրաստանի Մշակույթի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի, Վրաց Պատրիարքարանի, «Բազմազգ Վրաստան» և «21 դար» կազմակերպությունների ներկայացուցիչները: Կառավարական հանձնաժողովի հիմնական
Հանրահավաքի նախաշեմին եռյակն օրակարգ չունի
12 կետերին կառավարության պատասխանները եւ ԲՀԿ-ի «սակարկությունները» «ԲՀԿ-ն սպառնում է հանրահավաքով ձեւավորել օրակարգը, եւ պատահական չէ, որ ԲՀԿ-ի խոսնակները տարբեր հանրահավաքներում խոսում են ժողովրդի պահանջին ընդառաջ գնալու մասին` լավ իմանալով, որ ժողովրդի մեջ կլինեն իշխանափոխության պահանջների վերաբերյալ վանկարկումներ: ԲՀԿ-ն, հավանաբար, վերջին նախազգուշացումներն է ուղարկում ՀՀԿ-ին, որ եթե իր հետ չքննարկի որոշ հարցեր, ապա ինքը հոկտեմբերի
Հարկային հանցագործությունների բացահայտում համատեղ ուժերով
Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին
«Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ Երևանում գործող տոնավաճառները շաբաթ և կիրակի չեն աշխատի
Հոկտեմբերի 11-ին և 12-ին «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ Կասյան փողոցի վերին հատվածի և «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի: Հոկտեմբերի 18-ից տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
«Ալերգիան տարիք չի հարցնում». ալերգոլոգ
Հայաստանում վերջին տարիներին ալերգիկ հիվանդությունների աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համալսարանական կլինիկական հիվանդանոցի ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նարինե Պանդիկյանը՝ ալերգիաների զարգացման համար վտանգավոր ժամանակաշրջան համարելով գարնան սկիզբը և ամառը: Ալերգոլոգը նշեց, որ այս հիվանդությունը տարիք չի հարցնում. այն կարող է առաջանալ ինչպես նորածնի, այնպես էլ տարեց մարդու մոտ: «Բոլոր
Գագիկ Ծառուկյան. «Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը նախագահի ընտրություններում իմ թեկնածությունը կառաջադրեն, դրան պատրաստ եմ»
Երեւանում գտնվող ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի, ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիգեի` Երեւանից մեկնելուց առաջ հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքական հարցերը չշրջանցվեցին: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին հարց ուղղվեց, թե հնարավո՞ր է` գալիք նախագահական ընտրություններում նա իր թեկնածությունն առաջադրի: «Իմ մտքում 4-5 թեկնածու կա նոր նախագահի ընտրության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են եւ կարող են այս երկիրը զարգացման ուղու
Ամոթալի ու անմիտ աթոռակռվից հասարակությունը ոչ մի օգուտ չունի
Եթե մի կողմ թողնենք դասակարգային պայքարի գաղափարախոսությունից բխող բնորոշումները, բայց չհրաժարվենք ժամանակին Մարքսի ներմուծած ու այդպես էլ, բացառությամբ Սովետի պրոլետար-գիտնականների շրջանակից, լայն կիրառում չգտած եզրույթից, ապա բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները պետք է որ խթանեն ու առաջնորդեն բուրժուաները՝ երկրի կառավարման համակարգում իրենց ձեռնտու բարեփոխումներ իրականացնելու համար: Ընդ որում, նրանք պետք է նախաձեռնեն դա ոչ թե համապատասխան մարքսիստական գրականություն
«ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանը գերի է դարձնում»
ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը ահազանգում է, որ կանգնած ենք Հայաստանի երրորդ հանրապետության մայրամուտի վտանգի առջեւ: – Հոկտեմբերի 10-ին, թերեւս, վերջնականապես կլուծվի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: Ունե՞նք արդյոք հետդարձի որեւէ տարբերակ, թե՞ ամեն ինչ այլեւս անդառնալի է: – Չի կարելի բացառել, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը նորից հետաձգվի ԵՏՄ-ի ներքին,
Հայոց ցեղասպանության թանգարան– ինստիտուտը հյուրընկալեց Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչ Ժան Իվ Կամյուին
Ժան Իվ Կամյուն Երևան է ժամանել ծանոթանալու համար հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվելիք ցուցադրության ցուցանմուշների հետ, որոնք ներկայացվելու են Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահներում: Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչը` պարոն Ժան Իվ Կամյուն, և Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը քննարկեցին համատեղ ցուցադրության կազմակերպմանն առնչվող
Ռուսաստանի երկքաղաքացիներին պահանջ չի ներկայացվում քաղաքացիությունից հրաժարվելու
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանն ու նույն վարչության հսկողության բաժնի պետն այսօր ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններին, ասացին, որ 2 ամիս առաջ ՌԴ-ի նշյալ օրենսգրքում փոփոխություն էր եղել, եւ վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբերի 4-ն էր: Օգոստոսի 4-ից էր օրենքը գործելու: Ըստ այդ փոփոխությունների, այլ երկրներում մշտական բնակություն
Ամերիկյան կրթական ծրագրից Ռուսաստանի հրաժարվելը օգուտ է բերել Հայաստանին. Newsru
ԱՄՆ-ի հետ դպրոցականների փոխանակման «Future Leaders Exchange» (FLEX) ավելի քան 20 տարվա ծրագրից Ռուսաստանի հրաժարվելը, համագործակցության ավելի լայն հնարավորություն է ստեղծել Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար, գրում է «Նյուզռու»-ն՝ հղում անելով «Նյու Յորք Թայմս»-ին: Այժմ ռուս բարձր դասարանցիների համար հատկացված տեղերը կտրվեն նշված երկրներին: Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանի համար նախատեսված 240 տեղից
«Հովիկ Աբրահամյանն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս Մարտի 1-ի համար»
«Ձեր ցանկությունն ի՞նչ է, ի՞նչ եք դուք ուզում, որ այս երկրում իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի: Ի՞նչ եք ուզում: Երկրորդ Մարտի մե՞կ եք ուզում այս երկրում ունենալ, ձեր ցանկությունն ի՞նչ է»,- վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարցեր ուղղեց Եռյակին: «Առավոտի» հետ զրույցում վարչապետի այդ հարցադրումներին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն
Ռուբեն Հակոբյան. «Վաղվա հանրահավաքը վաղն է ավարտվելու»
12+1 կետերին կհնչի եռյակի, ոչ թե քառյակի գնահատականը
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողների և «Դուդուկի ընտրյալներ» մրցույթի մասնակիցների համերգները Վրաստանում
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և տեղի համայնքների աջակցությամբ, հոկտեմբերի 4-ից 6-ը ներառյալ, ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված բարեգործական համերգներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի, Նինոծմինդայի շրջանների մշակութային կենտրոններում և Ծալկայի շրջանի Դարագյուղում, որոնց մասնակցում էին ՀՀ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողները և «Դուդուկի ընտրյալներ» մրցույթի մասնակիցները: Արտագնա բարեգործական համերգների վերջին հանգրվանը դարձավ Թբիլիսին, որտեղ
«Պուտինը կարող է Սերժ Սարգսյանին գրիչ չտա, կամ գրիչը չգրի». Հովհաննես Իգիթյան
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված ասաց, որ վաղը հայկական կողմը պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը: ԳՄ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հարցրեց՝ Սերժ Սարգսյանը ստորագրելո՞ւ է հաստատ, թե՞ չէ՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Կգա վաղը, կիմանաք»: Ըստ Հովհաննես Իգիթյանի, հասարակությունը ընդունված է, որ նախապես իմանա, որովհետեւ խաղ չի սա. «Վաղը կարող
Կրթաթոշակներ ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողներին ՀՀԿ ԵԿ կողմից
Հոկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների: Կրթաթոշակներն
Ավետիք Իշխանյան. ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում կարելի է մոռանալ դատական իշխանության մասին
Ավետիք Իշխանյանի կարծիքով` ԵՏՄ-ն հերթական կայսրությունն է լինելու, որտեղ ընդհանուր քաղաքական խաղի կանոններ են լինելու
«Մեզ ավելի լուրջ ուսումնասիրություններ են պետք». Ռիչարդ Հովհաննիսյան
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունն (AIEA/ՀՈՒՄԸ) այսօր անցկացրեց իր հերթական՝ Հայագիտական միջազգային 13-րդ համաժողովը: Համաժողովը, որին մասնակցում են հայագետներ տարբեր երկրներից, կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը: Միջոցառման մեկնարկին մասնակիցներին ողջունելու էին եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Հայագիտական
Վահագն Խաչատրյանը՝ Մոդեստ Կոլերովին. «Պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել»
Տնտեսագետի կարծիքը՝ ԼՂՀ-ի հետ մաքսակետ ունենալու եւ ՌԴ 1-ին կարգի խորհրդականի դիտարկումների մասին «Եթե այդպիսի միություն է ստեղծվում, հնարավոր չէ, որ նման միության մեջ մտնող երկրներն իրենց սահմանները չփակեին: Իսկ պաշտոնյաներն ինչպես են ներկայացրել, որ ԼՂՀ-ի հետ մաքսակետ չի լինելու՝ կամ իրենք չհասկանալով են ասել, իրականությունը չեն տեսել, կամ այդ հայտարարությունները խաբեություն են եղել: Փաստաթղթում
Արմեն Ալավերդյան. «Պետք է հիասթափեցնեմ, այնպես չէ, որ օրենքը կասեցվել է» (տեսանյութ)
Կառավարությունը վախից չէ, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգել է
Նոր օրենքով կնվազի աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը
Չաշխատող կանայք նույնպես նպաստ կստանան
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվությունը վտանգ է ստեղծում. ՌԴ ԱԳ փոխնախարար. ИТАР-ТАСС
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվությունը վտանգավոր է տարածաշրջանի կայունության համար և կարող է լուրջ հետևանքների բերել, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Անդրկովկասի կայունության և անվտանգության ապահովման վերաբերյալ Ժնևում կայացած քննարկումից հետո: «Այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը և ռազմական ծրագրերը, որոնք նրանք անում են Վրաստանի հետ, տարածաշրջանի կայունության համար միշտ սպառնալիք է ստեղծում
Առաքիչ մեքենաներում` ՀԴՄ-ներ (տեսանյութ)
Կառավարությունը թղթային հաշվետվությունից անցնում է էլեկտրոնայինի
Բացվեց օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանը (ֆոտոշարք)
Այսօր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը եւ ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիգեն ներկա եղան ժամանակակից օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացմանը: Հուշարձանը կառուցվել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով այն բանից հետո, երբ լեգենդար մարզիկի այրին՝ տիկին Էմման, իր, իր ընտանիքի եւ Հրանտ Շահինյանի անունը կրող մարզադպրոցի կոլեկտիվի անունից
Գովազդին խաբնվելով՝ 1 տարեկան երեխայի հետ մեկնել են Անթալիա ու մնացել դրսում
Ուղեգրում նշված 3-աստղանի հյուրանոցն անգամ 1 աստղ չի ունեցել Սեպտեմբեր ամսին գնեցինք ուղեգիր դեպի Անթալիա՝ «Dolce Travel» տուրագենտից: Ինտերնետով, հավանաբար, հանդիպած կլինեք նրանց կողմից մեկ ամիս շարունակ իրականացվող գովազդին՝ «Անթալիա, 300 դոլարին համարժեք դրամ, 7 օր, hotel+aviatoms+transfer+all inclusive, թռիչքը՝ Թբիլիսիից, շտապեք, ակցիա, տեղերը խիստ սահմանափակ են»։ Թռիչքը երկու օրից էր, մտածեցինք՝ տուրփաթեթը շուտ գնենք, որ
Եռյակի լիդերները կմասնակցեն հանրահավաքին. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ էլ կունենա (Տեսանյութ)
«12+1 կետերի միասնական գնահատականը տրված է, հայտարարությունը վաղը կտրվի մամուլին, երեք կուսակցությունների`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» ղեկավարներն էլ մասնակցելու են վաղվա հանրահավաքին, հանրահավաքից հետո կլինի երթ`ամենայն հավանականությամբ Մաշտոցի պողոտա-Ամիրյան-հրապարակ երթուղով»,- քիչ առաջ ավարտված եռյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Եռյակի նիստում քննարկվել են նաեւ այլ` կազմակերպչական հարցերին վերաբերող խնդիրներ: Aravot.am-ի
Գևորգ Կոստանյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսի /Nils Muizhnieks/ գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ա. Պապիկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մարտի մեկի գործի քննությանը, ինչպես նաև ՀՀ-ում անչափահասների և կանանց
Եռյակի «պոստ ֆակտում» ծրագրի մասին. «ՀԱԿ-ը նսեմացնում էր Րաֆֆիին, ԲՀԿ ղեկավարը թեկնածություն չառաջադրեց»
Մեկ օրից Ազատության հրապարակում տեղի կունենա ոչ իշխանական եռյակի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ եզրափակիչ հանրահավաքը: Ոչ իշխանականներն արդեն հասցրել են լինել ՀՀ մարզերում: Նախապես հայտարարվեց, թե իշխանափոխություն են պահանջում, հետո հստակեցվեց, թե ՀՀ նախագահի` Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջելու: Օրեցօր սպասվում է, թե եռյակը երբ կհստակեցնի ընդհանրապես իր գործունեության և մասնավորապես հոկտեմբերի 10-ի օրակարգը,


















































